Գրիգորիս (Եվդոկիայի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գրիգորիս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառԵվդոկիայի գավառ
Այլ անվանումներԳրիգորես,Գերգովրու, Գիրգովր, Գիրգովրու, Գրիգորոս
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Գրիգորիս (Եվդոկիայի գավառ) (Աշխարհ)##
Գրիգորիս (Եվդոկիայի գավառ) (Աշխարհ)

Գրիգորիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում[1][2]։ Գտնվում էր Եվդոկիա քաղաքից 10 կմ հյուսիս-արևելք, բարձրավանդակի վրա։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրն իր անվանումը ստացել է ի հիշատակ Ս. Գրիգոր Սքանչելագործի, որի գերեզմանը իբր գտնվում է հենց այս գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հայությունը կոտորվել է 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի կեսերին ուներ 245, իսկ 1914 թվականին՝ 2400 հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորիսն ուներ Ս. Աստվածածին և Ս. Հակոբ անուններով եկեղեցիներ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1915 թվականը գյուղում գործում էր հայկական վարժարան[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 963

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]