Գրավչանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ritalin-SR-20mg-full.jpg
Catha edulis.jpg

Գրավչանյութեր, կենդանուն գրավող բնական կամ սինթետիկ նյութեր։ Գրավչանյութերի նկատմամբ զգայուն են հատկապես միջատները։ Հայտնի են հիմնականում 3 խումբ՝ սեռական, կերային և ձվադրմաև սուբստրատ (հիմք)։ Մեծ նշանակություն ունեն սեռական գրավչանյութերը։ Հաստատված է, որ որոշ տեսակների էգեր կարող են արտազատել նյութեր, որոնց ամենաչնչին քանակությունը գրավում է նույն տեսակի կամ ծագումով մոտ տեսակների արաներին (երբեմն մինչև 9 կիլոմետր հեռավորության վրա)։ Կերային գրավչանյութերը գտնվում են բույսերի կամ այլ սուբստրատների մեջ, որոնցով սնվում են միջատները։ Շատ միջատների գրավում են ալիլային կամ մանանեխային յուղերը, որոշ օրգանական թթուներ (սիսեռի մեջ եղած թրթնջկաթթուն, եգիպտացորենի ընձյուղների թելերում՝ մալեինաթթուն և այլն)։ Կերային գրավչանյութերն հաճախ գրավում են նաև որպես ձվադրման սուբստրատ։ Կերային գրավչանյութերի ուսումնասիրումը կարևոր է իմունիտետի բնույթը պարզելու և վնասատուների նկատմամբ կայուն սորտեր ստեղծելու գործում։ Երրորդ խմբի գրավչանյութեր միջատների Էգերին գրավում են որոշակի տեղերում ձվադրելու համար։ Հետագայում նրանց ձվերը կամ թրթուրները ոչնչացվում են։ Գրավչանյութերը գործնական նշանակություն ունեն բույսերի վնասատուների և կենդանիների մակաբույծների դեմ պայքարելու գործում։ Կիրառելով որպես խայծ, կարելի է օգտագործել ամենաքիչ քանակի միջատասպաններ, ապակողմնորոշել արուներին և նվազեցնել հաջորդ սերունդների թվաքանակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png