Գվյուդոուն Սամուելսոն
Գվյուդոուն Սամուելսոն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1887[1] |
Ծննդավայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Մահացել է | ապրիլի 25, 1950[1] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Ուշագրավ աշխատանքներ | Հալթգրիմսկիրկյա, Իսլանդիայի ազգային թատրոն և Landakotskirkja? |
Guðjón Samúelsson Վիքիպահեստում |
Գվյուդոուն Սամուելսոն (իսլ.՝ Guðjón Samúelsson, ապրիլի 16, 1887[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա - ապրիլի 25, 1950[1], Ռեյկյավիկ, Իսլանդիա), հայտնի իսլանդացի ճարտարապետ[2]։ Նրան անվանում են Իսլանդիայի ամենաազդեցիկ ճարտարապետներից[3]։ Նրա ամենահայտնի գործերն են Իսլանդիայի համալսարանը, Աքուրեյրիի եկեղեցին, Ռեյկյավիկի կաթոլիկ եկեղեցին և այլն։ Նրա վերջին և ամենահայտնի գործը Հալթգրիմսկիրկյա եկեղեցին է, որի կառուցումը իր կենդանության օրոք այդպես էլ չավարտվեց, քանի որ 75 մետրանոց այս եկեղեցու շինարարությունը սկսվել է 1937 թվականին և ավարտվել 1986 թվականին։
Գվյուդոուն ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում նորարար էր։ Նա քաղաքաշինության կողմնակից էր և Աքուրեյրի քաղաքի հատակագիծը կազմող գլխավոր ճարտարապետներից էր։ Նրա կարծիքով պետք է առանձնացվեն քաղաքի բնակելի շրջանները և վարչական շենքերով թաղամասերը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանքի մասին այդքան էլ շատ բան հայտնի չէ։ Ուսումն ավարտել է 1919 թվականին։
Իսլանդացի ճարտարապետ Պետուր Արմանսոնը բնութագրել է նրան որպես 1920-ականների իսլանդական ճարտարապետության իշխող կերպար[4]։ Նա առանցքային դերակատարում է ունեցել Ռեյկյավիկի քաղաքաշինության մեջ, Իսլանդիայի ուրբանիզացման և մոդեռնիզացման ժամանակ[4]։
Ճարտարապետության մեջ փորձել է ստեղծել իսլանդական ոճ[5]։ Ասում են, որ նրա նախագծերից շատերը ոգեշնչված են եղել Իսլանդիայի բնական երկրաբանությամբ։ Հալթգրիմսկիրկյաի Գուջոնի դիզայնը, օրինակ ոգեշնչված է եղել բազալտե սյուներից, ինչպես օրինակ Սվարթիֆոսը[6]։
Այլ ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Nannini, Sofia. 2020. "Icelandic Concrete Surfaces: Guðjon Samuelsson’s Steining (1930–50)." The Construction History Society
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Structurae — Ratingen: 1998.
- ↑ Gaugy, Peggy (1999-07). «Operabase WWW Site9972Mike Gibb. Operabase WWW Site. Date of publication:. URL: http://www.operabase.com/». Electronic Resources Review. 3 (7): 78–79. doi:10.1108/err.1999.3.7.78.72. ISSN 1364-5137.
- ↑ Nugent, Addison. «Iceland's extraordinary, futuristic churches» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 4,0 4,1 Steinsteypuöldin, Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին
- ↑ Steinsteypuöldin, Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին
- ↑ «Svartifoss Waterfall Iceland». www.infoiceland.is. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվյուդոուն Սամուելսոն» հոդվածին։ |
|