Գռիձոր, գետ Գեղարքունիքի մարզում, Գավառագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի արևելյան լանջերից՝ 3340 մ բարձրությունից։ Երկարությունը 24,2 կմ է, ջրհավաք ավազանը՝ 44 կմ²։ Սնումը ձնաանձրևային (54 %) է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Տարեկան միջին ծախսը 0,28 մ³/վ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։
Գավառագետի վտակ Գռիձորի հովիտն իրենից ներկայացնում է մի գեղատեսիլ սառցադաշտային տրոգ 200 մ խորությամբ, 300 մ լայնությամբ և 1 կմ երկարությամբ։ Տրոգի հատակի երկարությամբ ձգվող խզվածքային գոտուց բխում են բազմաթիվ հանքային աղբյուրներ։ Այստեղով է անցնում դեպի Սևանա լիճը ձգվող տեկտոնական խզվածքը, որի երկարությամբ դուրս են գալիս բազմաթիվ հանքային աղբյուրներ։ Տրոգը սկսվում է 3340 մ բարձրությունից և ձգվում է մոտ 500 մ։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենասառնորակ ջուր պարունակող աղբյուրներց մեկը՝ +4˚C: Տրոգի վերջնամասում Գռիձոր գետի ջրերը 3մ բարձրությունից գահավիժելով ցած առաջացնում են ջրվեժ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։