Գուլլի Պետրինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուլլի Պետրինի
շվեդ.՝ Gulli Petrini[1]
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1867(1867-09-30)[2][3][4]
ԾննդավայրJakob and Johannes parish, Շվեդիա[2][5][3]
Մահացել էապրիլի 8, 1941(1941-04-08)[2][6][4] (73 տարեկան)
Մահվան վայրԿունգսհոլմ, Շվեդիա[2][6]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[7]
Քաղաքացիություն Շվեդիա[1][8]
Մայրենի լեզուշվեդերեն[1][8]
ԿրթությունWallinska skolan? (մայիսի 16, 1887)[2] և Ուփսալայի համալսարան[2]
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[8]
ՄասնագիտությունQ123163947?, կանանց իրավունքների պաշտպան, ֆիզիկոս և սուֆրաժիստ
ԱշխատավայրCountry Association for Women's Suffrage?[2], Q10685090?[2] և Whitlockska samskolan[2]
ԱմուսինHenrik Petrini?[2]
Ծնողներհայր՝ Carl Jacob Rossander?[2][5][3], մայր՝ Emma Maria Godenius?[3][2]
Զբաղեցրած պաշտոններնախագահ, խորհրդի անդամ, ընկերության նախագահ, ընկերության նախագահ և քաղաքային խորհրդի անդամ
ԿուսակցությունFree-minded National Association?[4]
ԱնդամությունFöreningen för kvinnans politiska rösträtt i Växjö?[9], centralstyrelsen i landsföreningen för kvinnans politiska rösträtt?[1] և Föreningen för kvinnans politiska rösträtt i Växjö?[8]
 Gulli Petrini Վիքիպահեստում

Գուլլի Շարլոտ Պետրինի (շվեդ.՝ Gulli Charlotta Petrini, սեպտեմբերի 30, 1867(1867-09-30)[2][3][4], Jakob and Johannes parish, Շվեդիա[2][5][3] - ապրիլի 8, 1941(1941-04-08)[2][6][4], Կունգսհոլմ, Շվեդիա[2][6]), շվեդ ֆիզիկոս, գրող, կանանց և քաղաքական գործիչների իրավունքների պաշտպանության պայքարի ակտիվիստ։ 1903 թվականից մինչև 1914 թվականը եղել է Ստոկհոլմում կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի տեղական բաժանմունքների նախագահ, ինչպես նաև եղել է Վեքշյոյի քաղաքային խորհրդի կազմում՝ 1910 թվականից մինչև 1914 թվականն այնտեղ ներկայացնելով լիբերալներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլլի Պետրինին ծնվել է 1867 թվականի սեպտեմբերի 30-ին՝ պրոֆեսոր Կառլ Յակոբ Ռոսանդերի և Էմմա Մարիա Գոդենիուսի ընտանիքում[10]։ 1887 թվականին ավարտել է Վալիսկա դպրոցը, իսկ 1901 թվականին փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել Ուփսալայի համալսարանից։ 1902 թվականին Գուլլին ամուսնացել է իր համադասարանցու՝ Հենրիկ Պետրինիի հետ։ 1902 թվականից մինչև 1906 թվականը Վեքշյոյի անաց ավագ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, իսկ 1914 թվականից մինչև 1931 թվականը դասավանդել է Ստոկհոլմի կանանց տարբեր դպրոցներում[11][12]։

Գուլլի Պետրինին հետաքրքրվել է կանանց շարժմամբ դեռևս 1890-ականներին Ուփսալայում սովորելու տարիների, որտեղ նա հաճախ այցելում էր Աննա-Մարգրետա Հոլմգրենի շուրջ ստեղծված խմբակ։ Նրա այս շարժման նկատմամբ հետաքրքրությունը հարստացավ սեփական կյանքի հանգամանքներից, ինչը սովորական չէր այդ ժամանակի կանանց համար։ Իր առաջադիմական հոր աջակցությամբ նա կրթություն է ստացել համալսարանում, ինչը դեռ սովորական և անվիճելի երևույթ չէր։ Պետրինին զբաղվում էր նաև մասնագիտական գործունեությամբ, չնայած այն բանին, որ նա ամուսնացած էր, և այդ ժամանակ ընդունված էր, որ ամուսնացած կանայք չպետք է աշխատեն։ Պետրինին սկսել է ակտիվորեն զբաղվել քաղաքականությամբ 1904 թվականից, երբ Վեքշյոյում դարձել է սուֆրաժիստական շարժման տեղի բաժանմունքի անդամ և շվեդական ընտրական իրավունքի համար շարժման ականավոր գործիչ[10][11][13]։

Գուլլի Պետրինին մահացել է 1941 թվականի ապրիլի 8-ին, Ստոկհոլմում[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Årsberättelser för landsföreningen och lokalföreningarna för kvinnans politiska rösträtt 1917Stockholm: 1918.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 Levin H. Gulli C Petrini — P. 205.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Jakob och Johannes kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/0008/C I a/24 (1862-1869), bildid: 00025624_00309 — P. 281.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Gulli Charlotta Petrini 1867-09-30 — 1941-04-08 Politiker, rösträttskvinna
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Շվեդիայի 1900 թվականի մարդահամար (շվեդերեն)Riksarkivet.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Kungsholms kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/0011/F I/21 (1936-1942), bildid: 00026758_00225 — P. 221.
  7. Petrini, GULLI CHARLOTTASvenskagravar.se.
  8. 8,0 8,1 8,2 8,3 https://core.ac.uk/download/pdf/83629477.pdf
  9. Till regeringen från svenska kvinnor ingifna skrifvelser i rösträttsfrågan 1905-1906 — 1906.
  10. 10,0 10,1 10,2 «Gulli C Petrini». Swedish biographical dictionary. Վերցված է 18 апреля 2020-ին.
  11. 11,0 11,1 Florin, Christina. «Gulli Charlotta Petrini». Svenskt kvinnobiografiskt lexikon. Վերցված է 18 апреля 2020-ին.
  12. «Gulli Petrini». Svenskt Porträttarkiv (անգլերեն). Վերցված է 18 апреля 2020-ին.
  13. «Gulli Petrini». Nationalencyklopedin. Վերցված է 18 апреля 2020-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbro Hedvall (2011). Susanna Eriksson Lundqvist. red.. Vår rättmätiga plats. Om kvinnornas kamp för rösträtt.. Förlag Bonnier. 978-91-7424-119-8
  • Gulli C Petrini, urn: sbl:7193, Svenskt biografiskt lexikon (art av Hjördis Levin), hämtad 2015-09-05.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուլլի Պետրինի» հոդվածին։