Գորիսի գիշերօթիկ դպրոց
Գորիսի գիշերօթիկ դպրոց | |
---|---|
Տեսակ | գիշերօթիկ դպրոց |
Հիմնադրված է | 1977 |
Լուծարված է | 2014 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գորիս |
Գորիսի թիվ 1 հատուկ դպրոց (գիշերօթիկ)՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցը հիմնադրվել է 1977 թվականին՝ 95 աշակերտով։ նախկինում այն թույլ տեսնող երեխաների համար էր։ Հիմնադիր տնօրենն է եղել Դրաստամատ Օհանյանը, ուսմասվարը՝ Արարատ Այվազյանը։ 1990 թվականին դպրոցը վերանվանվել է սոցիալապես անապահով և տեսողության խանգարում ունեցող երեխաների գիշերօթիկ միջնակարգ դպրոց։ 2001-2002 ուսումնական տարում դպրոցում սովորող աշակերտների առավելագույն թիվը կազմել է 310։ 2005 թվականից դպրոցը կոչվում է թիվ 1 հատուկ միջնակարգ դպրոց, որտեղ ընդգրկված է ծնողազուրկ, ծնողական խնամքից զրկված և տեսողական խանգարումներ ունեցող 276 աշակերտ։
2014 թվականին դպրոցը լուծարվել է և աշակերտները տեղաբաշխվել են տարբեր դպրոցներում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Մի հատ էլ դպրոց կա, էդ էլ նվիրելու եմ քեզ»». haynews.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարեն Սահակյան «Ուրվագիծ Գորիսի կրթական համակարգի պատմության»