Գոտառիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Գոտառիճ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉարսանջակի գավառակ
Այլ անվանումներԳոդառիճ, Կոդառիճ, Կոտառիճ, Կոտարիչ, Կոտարիճ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Գոտառիճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Բալու քաղաքի մոտ, Արածանի գետի ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը նույնացվում է Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Հաշտյանք գավառի հնում հիշատակվող Կթառիճ բերդին։ Գյուղում պահվում էր մի քանի հայերեն հին ձեռագրեր, որոնցից մեծ համաբվ ուներ «Ոսկի Ավետարանը»։

Գոտառիճը քանդվել ու կողապտվել, իսկ բնակչության մեծ մասը բնաջնջվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 40 տուն՝ 250 հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու արհեստագործությունն էր։ Հայերն աշխատասեր ու հմուտ հողագործներ էին։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոտառիճն ուներ Ս. Գևորգ անունով եկեղեցի։ Մոտակայուքում գտնվում էր Ս. Աստվածածին ավերակ վանքը իր մեծ ու ընդարձակ գերեզմանոցով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գործում էր հայկական վարժարան, որն ուներ 30 սան[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 949

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 161