Գյունեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյունեկ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՍրմանց
Գետաբերանի տեղակայումԱրածանի
Տեղակայում
Հոսող հոսքերՕգնուտի գետակ
Երկիր Թուրքիա
ԵրկրամասԷրզրումի մարզ և Էլազըղի մարզ

Գյունեկ, Գյունեկսու, Գյունեքսու, Գոյնուկ, Գունեկ, Գունիկ, Կյոնիկսու, Կյունեկսու, գետ Թուրքիայում, Արածանիի աջակողմյան վտակը։ Սկիզբ է առնում Բյուրակնյան լեռների հարավարևմտյան լանջերից և հոսելով հարավ-արևմուտք, Քղիի գավառակի տարածքով, Բալու քաղաքից մոտ 40 կմ արևելք՝ միանում է մայր գետին։ Գետի վերին և միջին հոսանքներն անտառապատ են։ Աջից ընդունում է 3, իսկ ձախից՝ 1 վտակ։ Արագահոս է։ Սխալմամբ նույնացվում է Արածանիի աջակողմյան վտակ Ճապաղջուր կամ Մեղդի գետերի հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 951 — 992 էջ։