Գյուղատնտեսական օդերևութաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղատնտեսական օդերևութաբան (Նիժնի Նովգորոդի շրջան, 1953թ․)

Գյուղատնտեսական oդերևութաբանություն, ագրոմետեորոլոգիա, գիտության ճյուղ, ուսումնասիրում է գյուղատնտեսական արտադրության գործընթացների և օբյեկտների հետ փոխազդեցության մեջ գտնվող օդերևութաբանական, կլիմայական և ջրաբանական պայմանները։ Հետազոտում է կլիման, եղանակը, միկրոկլիման, դաշտերի ջրային ռեժիմը՝ որպես գյուղատնտեսական արտադրության գործոններ, դրանց ձնավորման և զարգացման օրինաչափությունները։

Հիդրոօդերևութաբանության Հայկական վարչությունում գործում են Գյուղատնտեսական օդերևութաբանության ռեժիմի ուսումնասիրության և կանխագուշակումների բաժիններ։ 1968 թվականից Գյուղատնտեսական օդերևութաբանության բաժին ստեղծվեց նաև Անդրկովկասյան հիդրոօդերևութաբանական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի բաժանմունքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 118