Գինունգագապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գինունգագապ (հին իսլանդերեն Ginnungagap, «Հզոր ճեղքը») - սկզբնական քաոս, անդունդ սկանդինավյան դիցաբանության մեջ։ Այնտեղ բացակայում է կյանքը, սակայն սկզբում այնտեղ եղել են երկու աշխարհ Նիֆլհեյմը և Մուսպելլհեյմը, որտեղ ծնվել է հսկա Իմիրը և սկիզբ դրել աշխարհի ստեղծմանը։ Սկանդինավյան քարտեզագիրները վաղ 15-րդ դարից փորձում էին մեկուսացնել, կամ բացահայտել Գինունգագապի իսկական աշխարհագրական դիրքը։

Սկանդինավյան առասպելներում ' Գինունգագապը ' ( «Հզոր անդունդ », ճեղք») հանդիսանում է մեծ, վաղեմի անդունդ, քաոս, որ գոյություն ուներ մինչեւ տիեզերքի ստեղծումը: Այլընտրանքային ստուգաբանությամբ՝ կապելով ginn - նախածանցը Ginnungagap սկզնբական տառերի հետ, հայտնաբերվել է ծիսային, սակրալ իմաստ ՝ ginn - heilagr , ginn - regin ( երկուսն էլ վերաբերվում են աստվածների ) եւ ginn - runa (նկատի ունենալով ռունագրեր ), որը մեկնաբանում է Գինունգագապին որպես " Տարածությունը լցրաց կախարդական (նաև արարչական) ուժ ".

Առասպելի մեջ[խմբագրել]

Գինունգագապը հանդես է գալիս նորվեգական առասպելներում որպես սկզբնական քաոս, անհատակ անդունդ, Gylfaginning նշում է՝

Aquote1.png Գինունգագապ՝ Հորանջող Դատարկություն է ... որը բաժանված էր հյուսիսային Նիֆլհեյմ՝ ցուրտ, սառույցով, սարցե բեկորներով լեցուն, եղյամապատ, քամիներով լի գոտիով և հարավային Մուսպելլհեյմ՝ լուսավոր, բոցավար գոտիով [1] Aquote2.png

Տիեզերքի առաջացավ այն ժամանակ, երբ երկու հակառակ մասերը, գոտիները, բևերները հանդիպում են Գինունգագապի մեջտեղում:

Աշխարհագրական ռացիոնալացում[խմբագրել]

Սկանդինավյան քարտեզագիրները՝ 15 - րդ դարից սկսաց, փորձում էին տեղայնացնել , կամ բացահայտել Գինունգագապիին որպես իրական աշխարհագրական մաս , որտեղից էլ ծնունդ է առնում միֆն:

Ըստ Հին Նորվեգական՝ 15 - րդ դարի (նախաԿոլումբյան), հանրագիտարանի տեքստերի խորագրերից Gripla ( Փոքր Ժողովածու) - Գինունգագապին գտնվում է Գրենլանդիայի եւ Վինլենդի (Հյուսիսային Ամերիկա ) միջեւ: Ավելի ուշ՝ 17 - րդ դարում, Իսլանդական եպիսկոպոս Քըդբրանդուր Թորլաքսոն, նաեւ օգտագործում է Ginnungegap անունը, որպիսի անվանի նեղուցը, հնարավոր է նկատի ունենալով Դեւիսի նեղուցը, որը առանձնացնում է Գրենլանդիայիա հարավային ծայրամասը Estotelandia-ից :

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. The Prose Edda of Snorri Sturluson, translated by Arthur Gilchrist Brodeur, 1916, p. 17.

Աղբյուրներ[խմբագրել]

  • Dillmann, F. X. (1998). "Ginnungagap" in: Beck, H., Steuer, H. & Timpe, D. (Eds.) Reallexikon der germanischen Altertumskunde, Volume 12. Berlin։ de Gruyter. ISBN 3-11-016227-X.

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • Քըդբրանդուր Թորլաքսոնի է 1606 թ. Հյուսիսատլանտյան շրջանի քարտեզը [1]