Գետային կայարան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ս․ Պետերբուրգի գետային կայարանը

Գետային կայարան (ռուս.՝ Речно́й вокза́л Санкт-Петербурга), կառույցների և շենքերի համալիր, որը նախկինում գործել է Սանկտ Պետերբուրգ քաղաքում, գտնվել է «Пассажирский порт» ԲԲԸ-ի ենթակայության ներքո և նախատեսված է եղել զբոսաշրջիկների և նավագնացության համար։

Գետային կայարանը գտնվել է Օբուխովսկայա Օբորոնա 195 հասցեում՝ Նևայի ափին՝ Վոլոդարսկի կամրջից վերև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային կայարանի շենքերի համալիրը, որը կառուցվել է 1962-1974 թվականներին Վ․ Պոպովի, Ի․ Կուսկովի, Ե․ Ռոզենֆելդի, Տ․ Տարիկինայի և ինժեներ Բ․ Սեմինի նախագծով, ներառում է նավամատույցը, ուղևորական տերմինալը և 16 հարկանի «Ռեչնայա» հյուրանոցը[1]։ Կառուցումից հետո Գետային կայարանն անցավ Լենինգրադի ուղևորական նավահանգստին։

1999 թվականի դեկտեմբերի 22-ից Գետային կայարանի շենքերն ու կառույցները գտնվում են «Пассажирский порт» ԲԲԸ-ի՝ «Северо-Западное пароходство» ԲԲԸ-ի դուստր ընկերության ենթակայության տակ[2]։

Ավելի ուշ շենքը նավահանգստից գնվեց՝ 24 հարկանի բնակելի տուն կառուցելու նպատակով։ 2009 թվականին հյուրանոցը քանդելուն դեմ հանդես եկավ Պետերբուրգի ճարտարապետների միությունը։ Միության անդամներն առաջարկեցին շենքերի համալիրին տալ ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ։ Սակայն այդ միտքը հաջողություն չունեցավ։

Այժմեականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսաշրջությունը և բազմազան շրջագայությունները, ջերմանավերը, որոնք մեկնում են Գետային կայարանից, կարգավորվում են Վոդոխոդ, Ինֆոֆլոտ, Լատտի, Ռուսկիե կռուիզի, Գամա, Մոստուրֆլոտ և այլ ընկերությունների կողմից։

Ներկայումս Գետային կայարանի շենքը և «Ռեչնայա» հյուրանոցը քանդվել են, որի աշխատանքները սկսվել են 2012 թվականի մայիսին[3][4]։ Զբոսաշրջիկների մի մասը մեկնում է Ուտկինա զավոդ (ռուս.՝ Уткина заводь) նավամատույցից, մյուս մասը՝ Նևայի աջ ափում տեղակայված նախկին Սոլեբազա նավամատույցից՝ Ուտկինա զավոդից ներքև, իսկ զբոսաշրջիկների մեծ մասը նախկինի պես օգտվում է գետային կայարանի նավամատույցներից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Петербург и окрестности — Городские окраины: ПО ОБОИМ БЕРЕГАМ НЕВСКОГО РАЙОНА — БЕРЕГ ЛЕВЫЙ
  2. «в Санкт-Петербург .ру: гостиницы Санкт-Петербурга. Речной вокзал». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  3. Речной вокзал пошел под снос
  4. На проспекте Обуховской обороны начался снос Речного вокзала

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]