Գեոդիուդ
Պոկեմոնների ցանկ Տենտրակրուել → Գեոդիուդ (#074) → Գրավելեր | |
Անգլերեն անուն | Geodude |
Տեսակ | կռիվ |
Տեսք | քար |
Հասակ | 40 մ |
Քաշ | 20 կգ |
Պոկեմարզիչ | Բրուք |
Նախորդ զարգացում | չկա |
Հաջորդ զարգացում | չկա |
Գեոդիուդ (ճապ.՝ イシツブテ), առաջին սերնդի քար պոկեմոն Նինթեդոից։ Ըստ Պոկեդեքսի այս պոկեմանները ապրում են քարանձավներում և առաջացել են խոշոր քարերի բախումներից։ Գեոդիուդը ունի քարե գնդի տեսք։ Զարգանում է մինչև երրորդ մակարդակ։ Նա զարգացման առաջին ձևն է։ Գեոդիուդին հաջորդում է Գրավելերը, իսկ վերջին աստիճանը Գոլեմն է։ Այս պոկեմոնները հանդիպում են հիմնականում Բրուքի, Պեդրոյի և Պետրայի մոտ[1]։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոկեմոնի անգլերեն անվանումը (Geodude), չունի որևէ բացատրություն։ Հավանաբար նրա սկզբնարմատը նշանակում է երկրաբանական կամ աշխարհագրական ինչ որ տեղանք։
Ճապոներեն անվանումը (イ シ ツ ブ テ) նշանակում է քարերի կծիկ։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեոդիուդն արտաքինից ունի քարի տեսք, սակայն նա ժայռ է։ Ունի քար և կռիվ պոկեմոնների հատկություններ, սակայն հատկությունների մեջ գերակշռում է նրա քար պոկեմոն լինելու հանգամանքը[2]։
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեոդիուդը զարգանում է Գրավելեր, իսկ Գրավելերը Գոլեմ։ Գեոդիուդից Գոլեմ հատկությունները գրեթե չեն փոխվում, պարզապես ավելանում են կռիվ հատկությունները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ (անգլերեն) Brock's Geodude da Bulbapedia
- ↑ (անգլերեն) Pet Rocks Արխիվացված 2013-08-17 Wayback Machine dal TIME
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեոդիուդ» հոդվածին։ |
|