Գենետիկ խտրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գենետիկ խտրականությունը մեկնաբանվում է որպես մարդու հանդեպ տարբեր կամ կողմնակալ վերաբերմունք՝ (համեմատած այլ մարդկանց հանդեպ վերաբերմունքի) իր գենետիկ տեղեկատվության տվյալների հիման վրա[1], որը կարող է դրսևորվել, օրինակ՝ հնարավորությունների, իրավունքների, առավելությունների մերժմամբ[2] և այլն։

Առողջապահության կոնտեքստում գենետիկ խտրականությունը կարող է վերաբերվել այն մարդկանց, որոնց բուժում են իրենց գենետիկ կարգավիճակի հիման վրա, այլ ոչ թե ըստ ինչ-որ ավելի համապատասխան չափանիշի[3]։

Մարդու գենոմի հետազոտման ԱՄՆ-ի ազգային համալսարանը (անգլ.՝ National Human Genome Research Institute National Human Genome Research Institute) նշում է, որ գենետիկ խտրականությունը՝ դա նախապաշարմունք է, որն ուղղված է այն մարդկանց դեմ, որոնք ունեն կամ կարող են ունենալ գենետիկ հիվանդություն[3]։

Այսպիսով գենետիկ խտրականությունը կարող է բերել բնակչության այնպիսի պահանջմունքների բավարարման հնարավորության սահմանափակմանը, ինչպիսիք են առողջապահությունը, ապահովագրությունը, բնակավայրի ապահովումը, վերարտադրողականության (սեռական) ազատությունը և զբաղվածությունը[4]։
- Ֆրենսիս Քոլինզ, ԱՄՆ-ի առողջապահության ազգային համալսարանի տնօրեն

Գենետիկ խտրականությունը ապահովագրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապահովագրության ոլորտում գենետիկ խտրականությունը կարող է բերել ավելի բարձր սակագների սահմանման կամ առանց նախանշանների առողջ մարդկանց ապահովագրության մերժման, որոնք ունեցել են օրինակ՝ մանգաղաբջջային անեմիյայի գենի կամ այլ գենի, որը որոշակիացնում է իրենց երեխաների հակումը ապագա հիվանդության հանդեպ, այնպիսին, ինչպիսին Գենտինգտոնի հիվանդությունն է, ուռուցքային հիվանդությունները, հեմոխրոմատոզան, ընտանեկան հիպերխոլեստերինեմիան[2]։

Ապահովագրական ընկերությունները տարբերում են ռացիոնալ (ակտուար) և իռացիոնալ խտրականություն (անգլ․ rational (actuarial) — irrational discrimination)[5], իրավաբանները՝ լեգալ և անլեգալ (արգելված) (անգլ.՝ legal — illegal (illicit) discrimination)[6]։ Միաժամանակ ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրված անձանց գենետիկ վերլուծական տվյալների միակողմանի ձևով օգտագործումը կարող է բերել գենետիկ խտրականության[7]։ 1970-ական թվականների սկզբում՝ ԱՄՆ-ում որոշ ապահովագրական ընկերություններ մերժում էին կամ ավելի բարձր սակագներ էին սահմանում այն աֆրոամերիկացիների համար,որոնք ունեին մանգաղաբջջային անեմիայի գեն[8]։ Ավելին, փաստեր են հայտնի դառնում այն մարդկանց ապահովագրության մերժման, ում մոտ հայտնաբերվել է MSH6 գենի մուտացիա[9]։ Որպես գենետիկ խտրականության ռիսկի բացասական հետևանք՝ բնակչությունը հրաժարվում է մասնակցել գենետիկ հետազոտություններում, որոնք իրականացվում են այլ գիտական կազմակերպությունների կողմից՝ ելնելով այն հավանականությունից, որ արդյունքները կօգտագործվեն ապահովագրական ընկերությունների կողմից[10]։

Օրենսդրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում գործում է Գենետիկ տեղեկատվության հիման վրա խտրականության արգելքի օրենքը, որն ընդունվել է 2008 թվականին։ Կանադայում գործում է նմանօրինակ օրենք՝ «Գենետիկ խտրականության կանխարգելման արգելքի մասին»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Joly, Yann; Huerne, Katherine; Arych, Mykhailo; Bombard, Yvonne; De Paor, Aisling; Dove, Edward S.; Granados Moreno, Palmira; Ho, Calvin W.L. та ін. (2021-11). The Genetic Discrimination Observatory: confronting novel issues in genetic discrimination. Trends in Genetics (en) 37 (11). с. 951—954. doi:10.1016/j.tig.2021.08.004
  2. 2,0 2,1 Joly, Yann; Ngueng Feze, Ida; Simard, Jacques (2013-12). Genetic discrimination and life insurance: a systematic review of the evidence. BMC Medicine (en) 11 (1). с. 25. ISSN 1741-7015. doi:10.1186/1741-7015-11-25
  3. 3,0 3,1 Genetic Discrimination.https://www.genome.gov/genetics-glossary/Genetic-Discrimination Արխիվացված 2022-03-13 Wayback Machine. National Human Genome Research Institute, National Institutes of Health
  4. Cohen, Adam (2012-02-20). Can You Be Fired for Your Genes?. Time (en-US). ISSN 0040-781X
  5. Nowlan, William (2002-07-12). A Rational View of Insurance and Genetic Discrimination. Science 297 (5579). с. 195—196. ISSN 0036-8075. doi:10.1126/science.1070987
  6. Margaret Otlowski, Kristine Barlow-Stewart, Sandra Taylor, Mark Stranger, Susan Treloar. Investigating genetic discrimination in the Australian life insurance sector: the use of genetic test results in underwriting, 1999—2003.https://pubmed.ncbi.nlm.nih.gov/17355100/. J Law Med.
  7. Арич М.І. Використання генетичних досліджень у страхуванні життя та здоров’я / М.І. Арич, М. М. Левон // Фінанси України. — 2019. — № 3. — C. 118—128. ISSN 2305-7645. doi:10.33763/finukr2019.03.117
  8. Andrews, Lori B. (1987). Medical genetics : a legal frontier (English). Chicago: American Bar Foundation. с. 284. ISBN 0-910059-12-8.
  9. Keogh, Louise A; Otlowski, Margaret F A (2013-09). Life insurance and genetic test results: a mutation carrier’s fight to achieve full cover. Medical Journal of Australia 199 (5). с. 363—366. ISSN 0025-729X. doi:10.5694/mja13.10202
  10. Joly, Yann; Burton, Hilary; Knoppers, Bartha Maria; Feze, Ida Ngueng; Dent, Tom; Pashayan, Nora; Chowdhury, Susmita; Foulkes, William та ін. (2014-05). Life insurance: genomic stratification and risk classification. European Journal of Human Genetics (en) 22 (5). с. 575—579. ISSN 1018-4813. PMC PMC3992580. PMID 24129434. doi:10.1038/ejhg.2013.228