Սուրբ Սարգիս եկեղեցի (Գանձակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Գանձակ, Ադրբեջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ներկա վիճակ | վերանորոգված է թուրքական ոճում և վերածված է թանգարանի |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 18-րդ դար |
Saint Sarkis church in Ganja Վիքիպահեստում |
Գանձակի Սուրբ Սարգիս եկեղեցի, հայկական եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Գանձակ քաղաքում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի տարածքում։ Գտնվում է Գանձակի Նորաշեն թաղամասի եզրին տարածված հայկական գերեզմանատան կողքին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է, որ եկեղեցին կառուցված է 18-րդ դարում։ Հողաշեն ու անշուք Սուրբ Սարգիս եկեղեցին ուխտատեղիի համբավ ուներ։ Դրա վերաբերյալ 1881 թվականին վերաբերվող վավերագրերում կան որոշ[2]։ Հայտնի է, որ 1904 թվականին վանահայր է նշանակվել Անանիա քահանա Շիրակունին[3]։
Ըստ 19-րդ դարավերջի «Նոր-Դար» պարբերականի, Սուրբ Սարգիս եկեղեցին արդեն 1890 թվականին գնտվում էր խարխուլ դրության մեջ[4]։
1905-1906 թվականներին հայ-թուրքական կոտորածներից հետո, եկեղեցին հայտնվել էր ավեր վիճակում։ Կառույցի վերանորոգումն է սկսել և ավարտել գանձակեցի Նիկողայոս Ղուկասյանցը։ Վերաօծումը տեղի է ունեցել 1917 թվականի հունիսի 4-ին[5][6]։
ԽՍՀՄ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Սուրբ Սարգիս եկեղեցին վերածվել էր «Ժողովուրդների բարեկամության պալատի» և գտնվում էր քաղաքի 9-րդ նրբանցքում[7]։
Ադրբեջանական Հանրապետություն (1990-ականներից)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ որոշ տեղեկությունների, այժմ տաճարը վերանորոգված է թուրքական ոճով և օգտագործվում է որպես թանգարան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 56
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 66
- ↑ «Արարատ», 1904, էջ 738
- ↑ «Նոր-Դար», 1890, N 116, էջ 2
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 57, ց. 2, գ. 2018, թ. 1
- ↑ «Մեղու Հայաստանի», 1874, N 19, էջ 3
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 57