Սուրբ Սարգիս եկեղեցի (Գանձակ)
| Գանձակի Սուրբ Սարգիս եկեղեցի |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Թաղամաս | Նորաշեն |
| Ներկա վիճակ | վերանորոգված է թուրքական ոճում և վերածված է թանգարանի[1] |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Կառուցման սկիզբ | XVIII-րդ դար[1] |
Գանձակի Սուրբ Սարգիս եկեղեցի — հայ եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տարածքին գտնվող Գանձակ քաղաքում, որը գտնվում էր Նորաշեն թաղամասի եզրին տարածված հայկական գերեզմանատանը[2]:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Հայտնի է, որ եկեղեցին կառուցված է XVIII-րդ դարում: Հողաշեն ու անշուք Սուրբ Սարգիս եկեղեցին ուխտատեղիի համբավ ուներ: Դրա վերաբերյալ 1881 թվականին վերաբերվող վավերագրերում կան որոշ[3]: Հայտնի է, որ 1904 թվականին վանահայր է նշանակվել Անանիա քահանա Շիրակունին[4]:
Ըստ XIX-րդ դարավերջի «Նոր-Դար» պարբերականի, Սուրբ Սարգիս եկեղեցին արդեն 1890 թվականին գնտվում էր խարխուլ դրության մեջ[5]:
1905-1906 թվականներին հայ-թուրքական կոտորածներից հետո, եկեղեցին հայտնվել էր ավեր վիճակում: Կառույցի վերանորոգումն է սկսել և ավարտել գանձակեցի Նիկողայոս Ղուկասյանցը: Վերաօծումը տեղի է ունեցել 1917 թվականի հունիսի 4-ին[6][7]:
[խմբագրել] ԽՍՀՄ շրջան
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Սուրբ Սարգիս եկեղեցին վերածվել էր «Ժողովուրդների բարեկամության պալատի» և գտնվում էր քաղաքի 9-րդ նրբանցքում[8]:
[խմբագրել] Ադրբեջանական Հանրապետություն (1990-ականներից)
Ըստ որոշ տեղեկությունների, այժմ տաճարը վերանորոգված է թուրքական ոճով և օգտագործվում է որպես թանգարան[1]:
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Լուսավորչի եկեղեցին վահաբիթների բույն են դարձրել (ռուս.)
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 56
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 66
- ↑ «Արարատ», 1904, էջ 738
- ↑ «Նոր-Դար», 1890, N 116, էջ 2
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 57, ց. 2, գ. 2018, թ. 1
- ↑ «Մեղու Հայաստանի», 1874, N 19, էջ 3
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 57