Գամբիայի Ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գամբիայի Ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Գամբիա
ՏեղագրությունԲանջուլ
ՎայրԲանջուլ
Այցելողներ2011 մարդ
Հիմնադրված է1985
Բացված1985
Պաշտոնական կայք

Գամբիայի Ազգային թանգարանը գամբիական մշակութային թանգարան է տեղակայված Բանջուլում։ Այն Գամբիայի պատմությանն առընչվող պատմական փաստաթղթերի և տեսագրությունների տունն է[1]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գամբիայի Ազգային թանգարանը բացվել է 1985 թվականին, 1970 թվականին Ազգային թանգարանի ասոցիացիայի բարեկամության հաստատումից տասնհինգ տարի անց։ 1974 թվականին հետևեցին հուշահամալիրներն ու արվեստի հուշաիրերը, որոնք Ազգային թանգարանի ծրագրերը գործի դրեցին։ Թանգարանի նախնական նպատակն էր Գամբիայի նյութական մշակույթի արվեստին վերաբերող փաստաթղթերի հավաքագրումն ու պահպանումը, ինչպես նաև կրթել երկրի և՛ այցելուներին, և՛ բնակիչներին, ովքեր հնարավոր է ծանոթ չլինեին Գամբիայի պատմությանը։

Ազգային թանգարանի հիմնադրման մասին քննարկումները սկսեցին 1960-ական թվականներին, և երկու տասնամյակ նախապատրաստվելով թանգարանի օծմանը, պատմաբաններն ու հնէաբանները հավաքագրեցին Գամբիայի և Արևմտյան Աֆրիկայի պատմության ու մշակույթի մասին արվեստի նմուշներ ու տեղեկատվություն։ Բաքարի Սիդիբը, Աբդուլի Բայոն և Բաբա Սիզեյը նոր թանգարանի անձնակազմի պիոներներն էին։

Գամբիայի Ազգային թանգարանում կարելի է իմանալ Գամբիայի մշակութային ժառանգության մասին, ինչպիսին էին Գերարծիվներն ու ինչ էր իրենից ներկայացնում դիմակահանդեսը։ Ուշ 1999 թվականին Հասում Սիզեյը՝ պատմության մեջ նոր շրջանավարտը, դարձավ թանգարանի վարիչ և շուտով սկսեց աշխատել թանգարանի տնօրեն Բաբա Սիզեյի հետ՝ վերականգնելու Բանջուլ մայրաքաղաքի պատմական ու մշակութային ցուցահանդեսի նախնական մասը։ Որպես թանգարանի տնօրեն Հասումը նաև հիմնեց երեխաների այնպիսի թանգարանային խաղեր, ինչպիսիք էին արվեստի դասեր և պատմական տեսացուցադրություներ, ժամանակակից արվեստի հրաշալի ցուցահանդեսներ, որոնք ցուցադրում էին Գամբիացի և օտարազգի նկարիչների կտավներ ու քանդակներ։

Թանգարանի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի երեք ցուցասրահներ։ Առաջին հարկի ցուցասրահում ցուցադրվում են Բանջուլ մայրաքաղաքի ազգային քաղաքական ու պատմական կտավները։ Ներքնահարկում կարելի է իմանալ Գամբիայի երաժշտական ժառանգության մասին և տեսնել ամբողջ երկրում հայտնի երաժշտական գործիքներ։ Երրորդ հարկում կարելի է իմանալ Արևմտյան Աֆրիկայի ու Գամբիայի հնէաբանական պատմության մասին։ Թանգարանի հատակը պատկերում է ազգային գաղութային ու նախքան անկախ քաղաքական ու տնտեսական պատմությունը։ Թանգարանն ունի հնչեղ կրթական արժեք։ Գամբիայի դպրոցահասակ աշակերտները, ովքեր սովորում են արվեստի, նախնական դասարաններում, ինչպես նաև պատմական վիդեոցուցադրության բաժնում, թանգարանի կրթական ծրագրի այցելուների խմբի մեծ մաս են կազմում, դարձել են քաղաքացիական ու սոցիալական դասընթացների լրացուցիչ մասնակիցներ։ Թանգարանը հանդիսանում է նաև Մեծ Բանջուլի ամենակարևոր զբոսաշրջային գրավիչ վայրը։ Այն կարևոր դեր է խաղում տուրիզմի խթանման գործում։ Թանգարանը մարմնավորում է երկրի մշակութային և պատմական անհատականությունը Գամբիայի պատմության ավելի քան 70 տարիների արխիվային լուսանկարների մանրամասնությունների շնորհիվ։

Թանգարանի կառավարման համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գամբիայի Ազգային թանգարանը չի հանդիսանում հանրային ինքնավար մարմին։ Այն ենթարկվում է Արվեստի ու մշակույթի ազգային կենտրոնի վարչական ոլորտին։ Արվեստի ու մշակույթի ազգային կենտրոնը կիսաինքնավար հաստատություն է, որը հաստատվել է 1989 թվականին Ազգային ժողովի կողմից, որպեսզի խթանեն ու զարգացնեն Գամբիայի մշակույթը։ Այն հոգում է արվեստի, պատճենների, կայքերի և հուշարձանների ու թանգարանների ծրագրերի իրականացման համար։ Ազգային կենտրոնի վարչական ոլորտի ենթակայության տակ են նաև այլ հանրային թանգարաններ՝ Բանջուլի Ճարտարապետական 22 թանգարան, Ջուֆուրեյի Ստրկության թանգարան[2], Վասսուի Քարե շրջանաձև թանգարան, որը 300 կիլոմետր հեռու է Բանջուլից,

Գամբիայի Ազգային թանգարանի մուտքը

Բարրայի Ֆորտ Բուլլեն թանգարան[3], և կենտրոնական Ռիվեր շրջանի Քեր Բաչ մշակութային Քարե թանգարան։ Բակաուի Կաչիկալլի սրբազան թանգարանը, որը 15 կիլոմետր Բանջուլից դուրս է, և Թանջի գյուղական թանգարանը ղեկավարվում են մասնավոր համակարգով։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց դիմանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սկզբնական դիտարկումների, կանանց ներկայությունը ցուցահանդեսների շրջանակներում կենտրոնացված են մայրաքաղաքի ազատագրմանն ու հաստատմանը և աչքի ընկնող են։ Կանայք ներկայացված են այնպիսի տարբեր գյուղատնտեսական և տնային գործերի մասնակիցներ, ինչպիսիք են զամբյուղագործությունն ու սննդի պատրաստումը։ Բացի տնային գործերում ներառված լինելուց, կանայք, անշուշտ, անկանխատեսելիորեն երևում են այն լուսանկարներում, որտեղ մեծ դեր են խաղացել արմատական մտքի ու քաղաքական արշավների շրջանակներում։ Անհատ կանանց դիմանկարները ուղեկցվում են կալանքներով, որոնք վկայակոչում են այն փաստը, որ նրանք անկասկած խտրականության ու հարգանքի դիրք են պահել վաղ Բաթուրսի հասարակությունում։ Որպես եզրակացություն, կանայք ցուցադրված են ավանդական հագուստներով, ինչպես դպրոցների ուսուցիչներ, որպես ակտիվ սոսցիալական ակումբների անդամներ, Մեքքայի կրոնական ուխտագնացության մասնակիցներ, գեղեցկության սրբապատկերներ և որպես մայրեր, ովքեր ջանքեր են գործադրում իրենց ընտանիքների շարունակականության համար։

VIP այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Գամբիայի Ազգային թանգարանի տարբեր այցելուների թվում են Թայվանի Նախագահ Ման[4] և Միացյալ Նահանգներից Ջես Լուի Ջեքսոնը[5]։

Ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հասում Սիզեյ, «Գամբիայի թանգարաներ», չհրապարակված դասախոսություն, 2011 թվական
  • Բաբա Սիզեյ, Հասում Սիչզեյ, Գամբիայի հուշարձանների ժառանգության գիդ, Ֆուլադու հրատարակիչներ, 2012 թվական ISBN 978 9983 95 5743
  • Հասում Սիզեյ, Գամբիացի կանայք։ Ուրվագծային պատմական նշումներ, Ֆուլլադու հրատարակիչներ, 2011, 120 էջ։
  • Բրիտանական Բարձրագույն խորհուրդ, Բուլլեն նավահանգստում թանգարանի հիմնադրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Banjul». Lonely Planets. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  2. «Jufure Village». Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  3. «Fort Bullen». Observer. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  4. China (Taiwan), Ministry of Foreign Affairs, Republic of (2012 թ․ ապրիլի 13). «President Ma visits Gambia, boosts bilateral ties». Taiwan Today (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Kreitner, Richard (2012 թ․ հոկտեմբերի 2). «Jesse Jackson Fights Capital Punishment in the Gambia» (ամերիկյան անգլերեն). ISSN 0027-8378. Վերցված է 2020 թ․ փետրվարի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գամբիայի Ազգային թանգարան» հոդվածին։