Գալուստ Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գալուստ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1923 Տավուշ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2008[1] |
Մասնագիտություն | քիմիկոս |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1951) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1973) և պրոֆեսոր (1971) |
Գալուստ Մնացականի Պողոսյան (մայիսի 1, 1923, Տավուշ, Ղազախի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2008[1][2]), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1973) պրոֆեսոր (1981)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1952 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում, 1977-2004 թվականներին եղել է մոնոմերների և պոլիմերների քիմիայի լաբորատորիայի վարիչ։
Մահացել է 2008 թվականին։ Թաղված է Երևանի Շահումյան գերեզմանատանը[2]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են օրգանական նյութերի սինթեզին։ ՍԻՄ-եռազինային մոնոմերներից ստացել է բարձր հաճախական ճառագայթատեխնիկայի և մեքենաշինության համար կարևոր բարձրջերմաստիճանային պոլիմերներ, որոնց մեխանիկական կայունությունը պահպանվում Է մինչև 500°С տաքացնելիս։ Ակրիլամիդի հիմքի վրա ստեղծել Է մոնոմեր-պոլիմեր բաղադրամասերով համակարգեր, որոնցով ներծծված հողը դառնում Է առավել անջրանցիկ[3]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Политриазины, Е., 1987 (համահեղինակ)։
- Синтез и полимеризация замещенных в ядре стиролов. Е., 1983 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://hush.am/index.php?route=product/hush&grave_id=hush7f01671cba64a26
- ↑ 2,0 2,1 «The memorial of Poghosyan Galust (Գալուստ Պողոսյան Մնացականի) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալուստ Պողոսյան» հոդվածին։ |
|