Բրովալլեի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բրովալլեի ճակատամարտ (շվեդ. Slaget vid Bråvalla), կիսալեգենդար ճակատամարտ, որը տեղի է ունեցել արևելյան Շվեդիայի տարածքում և նկարագրված է սկանդինավյան միջնադարյան գրականության տարբեր աղբյուրներում։

Կոնունգ Հարալդ Հիլդետանտի զոհվելը Բրովալլեի ճակատամարտում։ Հյուգո Համիլտոն (1830թ.)

Բրովալլեի ճակատամարտը տեղի է ունեցել 8-րդ դարում այժմյան Շվեդիայի Էստերգյոտլանդ բնակավայրի տարածում։ Այդ ճակատամարտը հիշատակվում է տարբեր սկանդինավյան սագաներում (ասք) (օրինակ իսլանդական «Հերվյորի և Հեյդրեկեի մասին» (իսլ. Hervarar saga ok Heiðreks) սագայում, դանիացի պատմիչ Սաքսո Գրամմատիկուսի (լատ. Saxo Grammaticus) «Գործք դանիաց» (լատ. Gesta Danorum) աշխատությունում, ինչպես նաև Ռյոկայում գտնված քարե արձանագրության վրա։ Ճակատամարտի ճշգրիտ վայրը հայտնի չէ, քանի որ տարբեր սագաներում տարբեր վայրեր են հիշատակվում:

Դաների և սվեների (շվեդsvear, sviar) արքա (կոնունգ) Հարալդ «Կռվատամ» Հիլդետանդը[1] (հին.սկանդ. Haraldr Hilditönn, դան. Harald Hildetand, անգլ. Harald Wartooth և Harold Hiltertooth)[1] իր ենթակայության տակ թողնելով այժմյան Դանիայի տարածքը և Էստերգյոտլանդը,նա Վեստերգյոտլանդի և Սվեալանդի փոխարքա նշանակեց Սիգուրդ Ռինգին։ Հասնելով զառամյալ ծերության, (որոշ սագաների տվյալներով մոտ 150 տարեկան), Հարալդը, վախենալով, որ մեռնելու է բնական մահով ու չի արժանանալու ռազմիկ-հերոսների անդրշիրիմյան թագավորությանը` Վալհալլային, զինեց իր նավատորմը և առաջարկեց իր իսկ կողմից նշանակված Սիգուրդին, իր հետ մարտի բռնվել։ Բրովալլեի ճակատամարտում Հարալդ Հիլդետանդը զոհվեց զենքը ձեռքին։ Այդ ճակատամարտից հետո Սիգուրդ Ռինգը[2] հռչակվեց դաների և սվենների արքա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сайт Академика Бегунова Ю.К.». begunov.spb.ru. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. «Sigurd Hring». Wikipedia (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրովալլեի ճակատամարտ» հոդվածին։