Բրիտանա-ուկրաինական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիտանա-ուկրաինական հարաբերություններ
Միացյալ Թագավորություն և Ուկրաինա

Միացյալ Թագավորություն

Ուկրաինա

Բրիտանա-ուկրաինական հարաբերություններ, երկկողմ հարաբերությունները Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի միջև, միջազգային քաղաքականության, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում։

Մեծ Բրիտանիան Ուկրաինայի անկախությունը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 31-ին[1], դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 10-ին[2]։ 1991 թվականի նոյեմբերին Կիևում Մեծ Բրիտանիան բացեց գլխավոր հյուպատոսություն, իսկ 1992 թվականի հունվարին՝ դեսպանատուն[3]։ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանատունը Ուկրաինան բացել է 1992 թվականի սեպտեմբերին Լոնդոնում։

Ժամանակակից երկկողմ կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2012 թվականների ընթացքում երկրների ԱԳՆ ղեկավարները մի շարք հանդիպումներ են ունեցել։ 2010 թվականի սեպտեմբերի 6-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն պաշտոնական այցով ժամանել էր Լոնդոն, իսկ արդեն մեկ ամիս անց (2010 թվականի հոկտեմբերի 13-14) Դեվիդ Լիդինգտոնն այցով ժամանել էր Ուկրաինա։ 2012 թվականի ապրիլի 3-ին Կոնստանտին Գրիշչենկոն կրկին այցելեց Մեծ Բրիտանիա։ Սակայն քաղաքական երկխոսության ինտենսիվությունը նվազեցվել է 2012 թվականի ընթացքում, քանի որ բրիտանական կողմը նշել է Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացի կրճատումը։

2013 թվականի մայիսի 13-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան աշխատանքային այցով ժամանել էր Լոնդոն, որտեղ քննարկվել էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև այդ գործընթացում Մեծ Բրիտանիայի կողմից աջակցություն ստանալը։ Քննարկվել է նաև ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահությունը[2]։

Տնտեսական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի Պետստատի տվյալների համաձայն՝ 2012 թվականին ապրանքների և ծառայությունների արտահանումը Մեծ Բրիտանիա կազմել է 1,3 միլիարդ դոլար (նախորդ տարվա համեմատ ավելացել է 5 %-ով)։ Ուկրաինան Մեծ Բրիտանիայում արտահանել է անբարենպաստ մետաղներ և ապրանքներ (33% ընդհանուր արտահանման), սև մետաղներ (21 %), ալյումին (6 %), պղինձ (5%), տրանսպորտի միջոցներ (20%), թռչող ապարատներ (15%), նավեր (4%), ճարպեր և յուղեր (10%), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ (10%), բուսաբուծության արտադրանք (8%), սննդի արդյունաբերության արտադրանք (5%)։

Ուկրաինան ներմուծել Է 1,1 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք (նախորդ տարվա համեմատ 2%-ով ավելացում)։ Այսինքն՝ Մեծ Բրիտանիայի հետ Ուկրաինայի արտաքին առևտրային շրջանառությունը 2012 թվականին կազմել է 3,1 միլիարդ ԱՄՆ դոլար (նախորդ տարվա համեմատ աճելով 6 %-ով, Ուկրաինայի համար բացասական սալդոն՝ 573 միլիոն ԱՄՆ դոլար[4]։

Մշակութային-հումանիտար կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի փետրվարի 10-ին Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների միջև կնքվեց կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիր, որը հիմնարար ճյուղային փաստաթուղթ է։ Այս, ինչպես նաև այլ փաստաթղթեր թույլ են տալիս ներկայացնել Ուկրաինական մշակույթը Բրիտանիայում և հակառակը։ Ուկրաինական ժողովրդական երաժշտական խմբերը մասնակցում են Մեծ Բրիտանիայի երաժշտական փառատոներին, Ուկրաինայի նկարիչները իրենց աշխատանքների ցուցահանդեսներն են անցկացնում։

Կրթական ոլորտում տեղի են ունենում գիտնականների փոխանակումներ, ուկրաինացի ուսանողները սովորում են Միացյալ Թագավորությունում, երկու երկրների համալսարանները համագործակցության պայմանագրեր են կնքում[5]։

Սփյուռք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինացիները Բրիտանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ պաշտոնական տվյալներով (պաշտոնական վիճակագրությունը բացակայում է) Մեծ Բրիտանիայում ապրում է ուկրաինական արմատներով մոտ 30 հազար մարդ։ Դա ընդհանուր առմամբ միգրացիայի առաջին և երկրորդ ալիքի ներկայացուցիչներն են, իսկ վերջին տարիներին համայնքի քանակն ավելանում է աշխատանքային միգրանտների շնորհիվ։ Մեծ Բրիտանիայում գտնվում է ուկրաինացիների կոմպակտ բնակության շուրջ 70 վայր[6]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Українська дипломатична енциклопедія: У 2-х т.. — Т. 1. — 3000 экз. — ISBN 966-316-039-Х
  2. 2,0 2,1 «Політичні відносини між Україною та Великою Британією» (ուկրաիներեն). Посольство України у Сполученому Королівстві Великої Британії та Північної Ірландії. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  3. «British Embassy Kyiv» (ուկրաիներեն). British Embassy. Kyiv. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  4. «Україна та Велика Британія. Торговельно-економічне співробітництво» (ուկրաիներեն). Посольство України у Сполученому Королівстві Великої Британії та Північної Ірландії. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  5. «Україна та Велика Британія. Культурно-гуманітарне співробітництво» (ուկրաիներեն). Посольство України у Сполученому Королівстві Великої Британії та Північної Ірландії. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  6. «Українці у Великій Британії» (ուկրաիներեն). Посольство України у Сполученому Королівстві Великої Британії та Північної Ірландії. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]