Բրաուզերային խաղ
Բրաուզերային խաղը իրենից ներկայացնում է համակարգչային խաղ, որը խաղում են ինտերնետով վեբ-բրաուզերի միջոցով: Բրաուզերային խաղերը կարող են ստեղծվել և աշխատել ստանդարտ վեբ տեխնոլոգիաների օգնությամբ կամ բրաուզերին միացված մոդուլներով: Բրաուզերային խաղերն իրենց մեջ ընդգրկում են բոլոր ժանրի վիդեո-խաղերը և կարող են լինել միայնակ ու խմբակային: Բրաուզերային խաղերը նաև հանդիսանում են շարժական և կարող են խաղացվել մի քանի տարբեր սարքերի և վեբ-բրաուզերների միջոցով:
Բրաուզերային խաղերը լինում են տարբեր ժանրերի և թեմաների:
Բնութագիր [խմբագրել]
Բրաուզերայի խաղերը հիմնականում անվճար խաղեր են և չեն պահանջում հաճախորդների կողմից որևէ ծրագրային տեղադրում բացի վեբ բրաուզերից: Շնորհիվ բրաուզերային խաղերի մատչելիության նրանց հաճախ են խաղում` ավելի հաճախակի կարճ նիստերով համեմատ ավանդական համակարգչային խաղերի:
Քանի որ բրաուզերային խաղերը մնացած սարքավորումներից մեկուսի են աշխատում, կարող են աշխատել տարբեր օպերացիոն համակարգերում: