Բու Բերգման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բու Բերգման
Ծնվել էհոկտեմբերի 6, 1869(1869-10-06)[1][2][3][…]
ԾննդավայրԿլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[3]
Վախճանվել էնոյեմբերի 17, 1967(1967-11-17)[2][4][5][…] (98 տարեկան)
Վախճանի վայրՕսկար, Շվեդիա[1]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[6][7]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, ինքնակենսագիր, գրական քննադատ և քննադատ
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան
ԱնդամակցությունՇվեդական ակադեմիա
Պարգևներ
 Bo Bergman Վիքիպահեստում

Բու Յալմար Բերգման (շվեդ.՝ Bo Bergman, հոկտեմբերի 6, 1869(1869-10-06)[1][2][3][…], Կլարա ծխական համայնք, Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[3] - նոյեմբերի 17, 1967(1967-11-17)[2][4][5][…], Օսկար, Շվեդիա[1]), շվեդ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, գրականագետ, Շվեդական ակադեմիայի ամենատարեց անդամը (1925-1967)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր աշխատանքային կարիերան սկսել է PostNord Sverige փոստային բաժանմունքից։ Մինչև 1889 թվականը Ուփսալայի համալսարանում սովորել է իրավաբանություն։ «Marionettema» (Տիկնիկ) բանաստեղծությունների առաջին անթոլոգիան լույս տեսավ 1903 թվականին։ 1900-1904 թվականներին աշխատել է «Ord & Bilds» գրական ամսագրում որպես քննադատ։ 1910 թվականին նա շվեդացի բանաստեղծների De borgerliga intimisterna-ի հիմնադիրներից մեկն էր։ 1905-1939 թվականներին եղել է «Dagens Nyheter» բազմատիրաժ թերթի թատերական քննադատ։ Բերգմանը եղել է շվեդ նշանավոր գրող Յալմար Սոդերբերգի մտերիմ ընկերը, որի հետ նա նամակագրական կապ է պահպանել 1891 թվականից մինչև Սոդերբերգի մահը 1941 թվականը։ 1969 թվականին հրապարակվել է Սոդերբերգի նամակագրությունը Բու Բերգմանի հետ «Թանկագին Յալլե, թանկագին Բու» (շվեդ.՝ Kära Hjalle, kära Bo) անվանումով[8]։

Բերգմանի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն է ունեցել մշակութային հետադիմության և սիմվոլիզմի գեղագիտությունը, մասնավորապես՝ Չարլզ Բոդելյեի գործերը։ Բերգմանի վաղ շրջանի պոեզիան, որպես օրինակ դեկադենտական է, կյանքում լցված հիասթափությամբ։ Սոցիալական դժբախտություններն ու խնդիրները նրա կողմից պատկերված են նատուրալիզմի տեսանկյունից։ Սոդերբերգի նման, Բերգմանի աշխարհայացքը նրա հետագա աշխատություններում հումանիտար բնույթ է կրում՝ նախազգուշացնելով նացիզմի աճող սպառնալիքի մասին։ Բերգմանը եղել է ակտիվ գրական և թատերական քննադատ, գրել է արձակ ստեղծագործություններ, զբաղվել է դրամատուրգիայով, բայց առաջին հերթին նա բանաստեղծ էր։ Բերգմանի քնարերգության առանձնահատուկ երաժշտականությունը նպաստեց նրան, որ նրա բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն գրեցին շվեդական մի շարք խոշոր կոմպոզիտորներ, այդ թվում՝ Վիլհելմ Պետերսոն-Բերգերը, Վիլհելմ Ստենհամարը, Տ. Ռանգստրյոմը և ուրիշներ։

Թաղված է Ստոկհոլմի հյուսիսային գերեզմանատանը։

Ընտրյալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների ժողովածուներ
  • 1903 — Marionetterna
  • 1908 — En människa
  • 1917 — Elden
  • 1922 — Livets ögon
  • 1939 — Gamla gudar
  • 1944 — Riket
  • 1952 — Stunder
  • 1969 — Äventyret
Վեպեր
  • 1904 — Drömmen och andra noveller
  • 1915 — Skeppet
Դրամաներ
  • 1963 —Det eviga spelet
Автобиография
  • 1964 — Trasmattan

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Den svenska litteraturen. IV: Den storsvenska generationen 1890—1920, red. Lars Lönnroth & Sven Delblanc
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բու Բերգման» հոդվածին։