Բուրատինոյի արկածները (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուրատինոյի արկածները
ռուս.՝ Приключения Буратино
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում
Հիմնված էՈսկե Բանալին
ՌեժիսորԻվան Իվանով-Վանո և Դմիտրի Բաբիչենկո
ՍցենարիստՆիկոլայ Էրդման և Լյուդմիլա Տոլստայա
ՀնչյունավորումՆինա Գուլյաևա, Վլադիմիր Լեպկո, Ելենա Պոնսովա, Ալեքսանդր Բարանով, Եվգենի Վեսնիկ, Սերգեյ Մարտինսոն, Յուլյա Յուլսկայա, Գեորգի Վիցին և Մարգարիտա Կորաբելնիկովա
ՊրոդյուսերԻվան Իվանով-Վանո
Բեմադրող նկարիչՍվետոզար Ռուսակով և Պյոտր Ռեպկին
ԵրաժշտությունԱնատոլի Լեպին
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն68 րոպե
ՍիկվելԲուրատինոյի վերադարձը
Թվական1959

«Բուրատինոյի արկածները» (ռուս.՝ «Приключения Буратино»), խորհրդային լիամետրաժ նկարված մուլտֆիլմ, որ ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի կամ Բուրատինոյի արկածները» (ռուս.՝ «Золотой ключик, или Приключения Буратино», 1935) հեքիաթի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Իվան Իվանով-Վանոն[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է փայտե տիկնիկ Բուրատինոյի արկածների մասին, որին փայտից պատրաստել է երգեհոնահար Կառլոն։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 – Համամիութենական II կինոփառատոն Մինսկում – առաջին մրցանակ մուլտիպլիկացիոն ֆիլմերի բաժնում

Ֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նինա Գուլյաևա – Բուրատինո
  • Եվգենի Վեսնիկ – պապա Կառլո
  • Գեորգի Վիցին – Ջուզեպպե
  • Թամարա Դմիտրիևա – Մալվինա
  • Մարգարիտա Կորաբելնիկովա – Պիեռո
  • Ալեքսանդր Բառանով – Կարաբաս-Բարաբաս
  • Ելենա Պոնսովա – աղվես Ալիսա
  • Վլադիմիր Լեպկո – կատու Բազիլիո
  • Տատյանա Ստրուկովա – առնետ Շուշարա
  • Յուլյա Յուլսկայա – առնետ
  • Վլադիմիր Ռատոմսկի – Լուսատտիկ
  • Մարիա Վինոգրադովա – տղան, որ գնում է այբբենարանը
  • Լեոնիդ Պիրոգով – բժիշկ Բու
  • Էրաստ Գարին – բուժակուհի Դոդոշ
  • Սերգեյ Մարտինսոն – հեքիմ աղոթարար
  • Անաստասիա Զուևա – կրիա Տորտիլա
  • Յուրի Խրժանովսկի – գորտ
  • Գրիգորի Շպիգել – Դուրեմար

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագիր» ընկերությունն սկսել է թողարկել «Բուրատինոյի արկածները» մուլտֆիլմը տեսաերիզներով։ 1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «Крупный план» կինոմիության կողմից, ինչպե նաև 1990-ական թվականների կեսերին թողարկվել է խորհրդային լավագույն մուլտֆիլմերի VHS-հավաքածուում Studio PRO Video, ավելի ուշ՝ «Союз Видео» ընկերությունների կողմից։

2000-ական թվականների սկզբից մուլտֆիլմը վերականգնվել է և թողարկվել DVD-ով «Крупный план» և «Союз Видео» ընկերությունների կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]