Բուտաֆորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բուտաֆորիա (իտալ.՝ butta fuori, բառացի նետվիր առաջ. բեմ դուրս գալու համար ռեժիսորի նախնական կարգադրությունը դերասանին[1]). ոչ իսկական, կաղապարային, հատուկ պատրաստված առարկաներ (քանդակ, կահույք, ամանեղեն, զարդեր, զենք և այլլն), որոնք թատերական ներկայացումներում կամ խանութների ցուցափեղկերին[2] փոխարինում են իսկականին[3]։ Բուտաֆորիայի համար նախատեսված առարկաները որպես կանոն էժանագին են, ոչ դիմացկուն, արտաքնապես աչքի են ընկնում իրենց ընդգծված արտահայտչականությամբ (նրանց պատրաստման ժամանակ հանդիսատեսին ոչ տեսանելի դետալները հաշվի չեն առնվում)։ Թատրոններում ներկայացումների համար նման առարկաներ պատրաստող անձինք ի սկզբանե հայտնի են որպես բուտաֆորներ[4][5]։

Բուտաֆորիայի պատրաստումը թատերական արվեստի խոշոր ճյուղ է, որը ներառում է քանդակագործության, խառատագործության, կարուձևի, կերպարների կերտման և գունավորման և ստեղծագործական այլ արվեստների և արհեստների ոլորտներում հատուկ գիտելիքներ պահանջող մեծ ծավալի աշխատանք թղթերի, ստվարաթղթի, մետաղի, սինթետիկ նյութերի, պոլիմերների, կտորեղենեի, լաքերի, ներկերի և այլ նյութերի և առարկաների հետ։

Բուտոֆորիայի պատրաստման գործընթացում կիրառվող տեխնոլոգիաները հիմնականում ներառում են պապիե-մաշեն, և մետաղի, պլաստիկ իրերի, մաստիկաների. մածուկների և սինթետիկ նյութերի օգտագործմամբ իրականացվող աշխատանքները։ Նշված տեխոնոլոգիաներից յուրաքանչյուրը կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ ցանկացած այլ տեխնոլոգիայի հետ համակցված։ Այսպես՝ կուժերի բուտաֆորիան կարող է ներառել պապիե-մաշեի մեթոդը. այստեղ կարող են կիրառվել սինթետիկ միացություններ և պենոպլաստ։ Գոյություն ունեցող մեթոդները և տեխնոլոգիաները բազմազան են։ Բուտֆորիայի պատրաստման դասական եղանակը պապիե-մաշեն է, որը չնայած պլաստիկ առարկաների կիրառման ոլորտում առկա բոլոր ձեռքբերումներին իր նշանակությունը չի կրոցնում՝ շարունակելով մնալ բուտաֆորիայի արտադրության տեխնիկական հիմնաքարը։

«Բուտաֆորիա» բառի գտագործմամբ նախկինում բնորոշել են թատրոնում իրական առարկաներին և անձանց փոխարինող հատուկ պատրաստված իրերն ու կերպարները։ Ներկայումս այն ավելի լայն կիրառում է ձեռք բերել և օգտագործվում է ոչ միայն ներկայացումներում, այլև տոնական միջոցառումների և գովազդային արշավների, կորպորատիվ խնջույքների և մանկական միջոցառումների ժամանակ։ Խոշոր գեղազարդումները որպես կանոն ակնահաճո են, ոչ թանկ և համապատասխան տեխնոլոգիաների օգնությամբ հաճախ թույլ են տալիս սպասված արդյունքին հասնել։

Բուտաֆորիայի առարկաները ի հայտ են եկել թատորնի հետ միասին. լայն կիրառում են ունեցել իտալական կոմեդիա դել'արտե ժանրում։

Բուտաֆորիայի զարգացմանը նոր թափ հաղորդեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Հակառակորդին խաբելու նպատակով պատրաստվում էին տանկերի, հրետանային զենքերի, պահեստների նմանակող և շինություններ՝ նպատակ ունենալով իրական սպառնալիքի փոխարեն ուշադրությունը շեղել ոչ իրական՝ կեղծ առարկաների վրա։

Ներկայումս տեսախցիկին նմանակող սարքեր են տեղադրվում այն վայրերում, որտեղ բարձր է հանցագործությունների (խուլիգանություն, գողություններ) ցուցանիշը, և նրանց ճիշտ օգտագործումը թույլ է տալիս նվազեցնել հաճախ նկատվող իրավախախտումները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «БУТАФОРИЯ Словарь Ушакова». ushakovdictionary.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  2. Бутафория витринная // Товарный словарь. Том 1 / Гл. ред. И.А. Пугачёв. — М.: Госторгиздат, 1956.
  3. Бутафорские вещи // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  4. Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  5. Уманский, Алексей Маркович (1890–1907). «Бутафор». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)