Բուխարևի գործվածքեղենի խանութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուխարևի գործվածքեղենի խանութ
Տեսակտեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿամենսկ-Ուրալսկի
Ճարտարապետական ոճաղյուսային ոճ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Բուխարևի գործվածքեղենի խանութ (ռուս.՝ Мануфактурный магазин Бухарева), ճարտարապետական հուշարձան Սվերդլովսկի մարզի Կամենսկ-Ուրալսկի քաղաքում։

Ժողովրդական պատգամավորների Սվերդլովսկի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1987 թվականի դեկտեմբերի 31-ի № 535 որոշմամբ շինությանը շնորհվել է տարածաշրջանային նշանակության ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին քաղաքի պատմական կենտրոնի առևտրային թաղամասում, Լենինի փողոցում (նախկինում՝ Բոլշայա Մոսկովսկայա փողոց)։ Հյուրանոցի շենքի հետ միասին համարվում է առևտրի շենքերի համայնապատկերի մի մասը[3]։

Որմնաքարե հիմքով աղյուսե միահարկ շենքի հիմնական մասը հարավային ճակատն է։ Տանիքը գալարավուն է` փայտե գերաններից։ Շենքի նախագիծն իրենից ներկայացնում է ձգված ուղղանկյուն հյուսիս-հարավ առանցքի վրա, փողոցին ուղղահայաց։ Ճակատամասի կազմը սիմետրիկ է։ Կենտրոնական առանցքն առանձնացնում և ապահովում է լայն դռնախորշը, իսկ պատի վերին մասում` փոքրիկ ձեղնահարկը։ Դռների երկու կողմերում կան երկու բարձր պատուհաններ, որոնց որմնախորշերը զարդարված են ցիլինդրավոր աղյուսե տարրերով։ Ստորին մասում բարձրաքանդակային քիվն է որմնասյուներով։ Այս պատկերով քիվի պրոֆիլը տարածվում է դեպի արևելյան ճակատ։ Արևելյան ճակատի կոմպոզիցիան ասիմետրիկ է, այն արտահայտված որմնասյունում բաժանվում է երկու անհավասար մասի։ Լենինի փողոցին մոտ գտնվող մասում դեկորի տարրերը նույն են, ինչ հարավային ճակատում։ Լենինի փողոցից հեռու` աջ կողմում դեկորի տարրերը պարզեցված են։ Հյուսիսային և արևմտյան ճակատները զուրկ են դեկորներից և որմնախորշերից[3]։

Նախնական նախագծում շենքը ունեցել է երեք մուտք, մեկը փողոցի կողմից, երկուսը արևելյան ճակատից, ներկայումս մուտքերը տեղակայված են արևելյան և արևմտյան ճակատներից, բայց հյուսիսային ճակատից լրացուցիչ մուտք է բացված։ Լայնակի կտրվածով պատը ուղղանկյուն պլանը բաժանում է երկու անհավասար մասերի, որոնք իրար հետ միացվում են որմնախորշով[3]։

Բուխարևի գործվածքեղենի խանութը համարվում է 19-րդ դարի «աղյուսային ոճի» առևտրական նշանակության համապարփակ կառույցի մոդել։ Շինության կառուցման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ։ Ռեստավրացիոն աշխատանքներ չեն իրականացվել[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Свод памятников истории и культуры Свердловской области / ред. В.Е.Звагельская. — Екатеринбург: Сократ, 2008. — Т. 2. — С. 648. — ISBN 978-5-88664-323-7
  • Памятники архитектуры Каменска-Уральского / С. И. Гаврилова, Л. В. Зенкова, А. В. Кузнецова, А. Ю. Лесунова — Екатеринбург: Банк культурной информации, 2008. — 92 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение исполнительного комитета Свердловского областного совета народных депутатов № 535 от 31.12.1987
  2. «Решение № 535 Исполнительного комитета Свердловского областного Совета народных депутатов от 31 декабря 1987 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 С. Гаврилова. «Формирование архитектурного облика Каменского Завода». history-kamensk.ru (ռուսերեն). Каменск-Уральский. Страницы истории. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.