Բոցմանը և թութակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոցմանը և թութակը
Տեսակմուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՄիխայիլ Կամենեցկի
ՀնչյունավորումՌոման Ֆիլիպով և Եֆիմ Կացիրով
Բեմադրող նկարիչՄարինա Կուրչևսկայա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե[1]
Թվական1982

Բոցմանը և թութակը (ռուս.՝ Боцман и попугай), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք` բաղկացած հինգ թողարկումներից, որը երկու գլխավոր հերոսների` չվհատվող բոցման Ռոմայի և նրա լավագույն հավատարիմ ընկերոջ` թութակի անհավատալի արկածների մասին է։ Նկարահանվել է Վադիմ Կորոստիլևի հեքիաթների մոտիվներով։ Թողարկման պահից մինչև այսօր Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների երեխաների համար ամենասիրելի և ամենատարածված մուլտֆիլմներից է։ Մեծ հաճույքով դիտվում է նաև մեծահասակների կողմից։ Այս մուլտֆիլմի բազում արտահայտություններ դարձել են թևավոր խոսքեր։

  • Առաջին թողարկումը` 1982 թվականին, տևողությունը` 9 ր. 42 վ.
  • Երկրորդ թողարկումը` 1983 թվականին, տևողությունը` 9 ր. 19 վ.
  • Երրորդ թողարկումը` 1985 թվականին, տևողությունը` 10 ր. 03 վ.
  • Չորրորդ թողարկումը` 1985 թվականին, տևողությունը` 9 ր. 42 վ.
  • Հիգերորդ թողարկումը` 1986 թվականին, 10 ր.

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոցման Ռոմանը տուն է վերադառնում արևադարձային ծովերում երկար նավարկությունից հետո և իր հետ բերում է մի թութակ։ Նա թութակին սովորեցնում է ասել «Ռոմա», և թութակն ամբողջ գիշեր տարբեր ձևերով կրկնում է նավաստու անունը` չթողելով, որ նա քնի։ Առավոտյան քնից չկշտացած բոցմանը թութակին տանում է թռչունների շուկա և վաճառում է։ Մի կին գնում է թութակին իր հիվանդ որդու համար։ Տղան թութակին կերակրում է վիտամիններով, թութակն էլ հետ է վերադառնում բոցմանի մոտ։ Հաջորդ առավոտյան բոցմանը նորից վաճառում է թութակին թռչուների շուկայում։ Բայց գնորդի տանը կատու կար, որն էլ ցանկանում է թութակին ուտել, և թութակը նորից վերադառնում է բոցմանի մոտ։ Մի օր բոցմանի ծանոթները նրան ծննդյան տարեդարձի խնջույքի են հրավիրում. այս տանն ապրում էր Ռիկի անունով մի թութակ։ Որպես նվեր նա տանում է իր թութակին։ Սակայն, երբ բոցմանը վերադառնում է տուն, ուշագնաց է լինում, քանի որ նրան էին սպասում երկու թութակ` Ռոման և Ռիկին։

Երկրորդ թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութակը թերթ էր ուսումնասիրում, որտեղ երկու նկարների հետ միասին «Նավաստու սխրագործությունները» վերնագրով գլխագիր կար. առաջին նկարում բոցման Ռոմանը լողում է սառույցի վրա նստած աղջկան փրկելու, իսկ երկրորդում նա արդեն հիվանդանոցում է։ Թութակը ցանկանում էր իր ընկերուհու հետ նրան այցելել, սակայն չգիտեր, որ հիվանդանոցում կարանտին է։ Փորձելով հիվանդանոց ընկնել` թութակը գնում է տարբեր բժիշկների մոտ, բայց ոչնչի չի հասնում։ Սակայն պարզվում է, որ Ռոմանին արդեն հիվանդանոցից դուրս են գրել։

Երրորդ թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոստուդիային շատ շտապ խոսող թութակ էր հարկավոր` «Նավապետ Ֆլինտի գանձերը» ֆիլմի նկարահանման համար։ Եվ մի վատ մարդ բռնում է թութակին։ Թութակն իհարկե դերասան է դառնում, սակայն չի ցանկանում նավապետին Ֆլինտ անվանել, այլ նրան անվանում էր Ռոմա։ Նկարահանման ընթացքում թութակը ծովահենին ամեն կերպ խանգարում էր զավթել խաղաղ նավը, ինչի միջոցով էլ ռեժիսորին ստիպում էր նոր կադրեր նկարահանել։ Ոստիկանության միջամտության շնորհիվ թութակը վերադառնում է բոցմանի տուն։

Չորրորդ թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թութակները հեռուստացույցով «Ագռավն ու աղվեսը» մուլտֆիլմը դիտելուց հետո խղճում են ագռավին և գնում են նրան փնտրելու։ Նրանք ագռավին գտնում են կենդանաբանական այգու մոտ, հրավիրում են իրենց տուն և կերակրում։ Սակայն պարզվում է, որ հյուրը շատ անամոթ է, քանի որ նա սկսում է ամբողջ տնով կռռալ և պարել սուսերով պարը։ Միայն սառնարանի մեջ մտնելուց հետո նա հանգստանում է և ներողություն խնդրում իր պահվածքի համար, հետո էլ պատուհանից դուրս թռչում։

Հինգերորդ թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոցման Ռոմանը թռչում էր դելտապլանով, իսկ նրա հետ` երկու թութակները։ Հանկարծ ուժեղ քամին շրջում է դելտապլանը, և Ռոմանն ընկնում է գետը։ Նա ջրից դուրս է գալիս, գտնում մի քարայր, որտեղ կրակ է վառում, որպեսզի տաքանա և չորացնի հագուստը։ Իսկ քարանձավում ապրում էր սառցե մարդը, որը հետևում էր Ռոմանին, գողանում է նրա հագուստը, բայց իրեն միայն տաբատն է թողում։ Գետնին ընկած բաճկոնը նկատում են թութակներն ու բղավոցներով հարձակվում սառցցե մարդու վրա։ Սառցե մարդը վազում է և սուզվում լճի մեջ, այնտեղից դուրս է գալիս Լոխ-Նեսսի հրեշի նմանությամբ երկարավիզ արարած։ Սառցե մարդը դուրս է գալիս ափ և բախվում է գիտնականին, ով փնտրում էր նրան։ Այստեղ է վազում է բոցմանը, թռչում-գալիս են թութակները և ծանոթանում են ձնեմարդու հետ։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Միխայիլ Կամենեցկի
  • Բեմադրող-նկարիչներ` Վիկտոր Դուդկին (1-3), Մարինա Կուրչևսկայա (4-5)
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Վյաչեսլավ Շիլոբրեև (1-4), Իրինա Սոբինովա-Կասսիլ (1, 2, 5), Ալլա Սոլովյովա (1), Սերգեյ Օլիֆիրենկո (3, 4), Սերգեյ Կոսիցին (3, 5), Ռոման Միտրոֆանով (5)
  • Կոմպոզիտոր` Իգոր Կոսմաչյով
  • Օպերատոր` Յուրի Կամենեցկի
  • Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
  • Խմբագիր` Նատալյա Աբրամովա
  • Մոնտաժող` Գ. Ֆիլատովա
  • Տնօրեն` Գրիգորի Խմարա
  • Դերերը հնչյունավորել են`
Եֆիմ Կացիրով` թութակ
Օլգա Գրոմովա` թութակ (2-5)
Ռոման Ֆիլիպպով` Բոցման Ռոման (1, 4, 5)
Վլադիմիր Բասով կրտսեր` կինոռեժիսոր ("Վլադիմիր Բասով") (3)
Անատոլի Բարանցև` վարժեցնող (3)
Ելենա Սանաևա (4)` ագռավ
Տ. Նեստերովա (4)
Ն. Ժուրավլյովա (4)
Յուրի Վոլինցև` սառցե մարդ (5)
Վսևոլոդ Լարիոնով` գիտնական (5)

Մշակութային հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ թողարկման դիպվածային հերոսներից հիվանդանոցի հաճախորդը, ում այտը վիրակապված է, շատ է նման «Չեբուրաշկան գնում է դպրոց» մուլտֆիլմի դպրոցի տնօրենին։
  • Երրորդ թողարկման մեջ կինոռեժիսորը նման է դերասան և ռեժիսոր Վլադիմիր Բասովին, սակայն դերը հնչյունավորում էր նրա որդին` Վլադիմիր Բասով կրտսերը։
  • Այս թողարկման մեջ դերասանների օգնականի սենյակում կախված է «Մենք ջազից ենք» ֆիլմից պաստառ։
  • «Թռչունը մեղք է» (ռուս.՝ Птичку жалко!) արտահայտությունը արտասանվում է գրեթե այն նույն տոնայնությամբ, ինչպես արտասանվում է «Կովկասի գերուհին» ֆիլմում, որտեղից և այն վերցված է։

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ մուլտսերիալը թողարկվել է DVD ձևաչափով, ռեժիսոր Միխայիլ Կամենեցկու «Բոցմանը և թութակը» մուլտֆիլմների ժողովածուում, «Խոշոր պլան» ընկերության կողմից[2]։

Ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բոցմանը և թութակը» մուլտֆիլմերի տիկնիկներին կարելի է տեսնել Մոսկվայի Անիմացիայի թանգարանի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում, «Սոյուզմուլտֆիլմ» ցուցասրահում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]