Բորիս Նավասարդյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բորիս Նավասարդյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատավայր | Կոմսոմոլեց, Հայաստանի Հանրապետություն և Երևանի մամուլի ակումբ |
Անդամություն | Հայաստանի ժուռնալիստների միություն |
Բորիս Նավասարդյան (հունվարի 1, 1957, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, Երևանի մամուլի ակումբի նախագահ (1995 թվականից)[1][2]։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բորիս Նավասարդյանը ծնվել է 1957 թվականի հունվարի 1-ին Դոնի Ռոստով քաղաքում։ 1974-1979 թվականներին մասնագիտական լրագրողական կրթություն է ստացել Դոնի Ռոստովի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1979-1987 թվականներին երևանյան «Կոմսոմոլեց» թերթի բաժնի վարիչ էր, թղթակիցը։ 1990-1995 թվականներին եղել է «Զերկալո» թերթի երևանյան տարբերակի գլխավոր խմբագիրը։ 1990-1991 թվականներին եղել է «Հայաստանի Հանրապետություն»/«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի ռուսալեզու տարբերակի խմբագիրը, գլխավոր խմբագրի տեղակալը։
1995 թվականից մինչև այսօր Երևանի մամուլի ակումբի նախագահն է։
Անդամություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1983 թվականից մինչև օրս՝ ԽՍՀՄ/Հայաստանի ժուռնալիստների միություն,
- 1995 թվականից մինչև օրս՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ,
- 2000 թվականից մինչև օրս՝ Լրագրողների «Հարավային Կովկաս» միջազգային ասոցիացիայի համանախագահ։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կոմսոմոլեց», «Կոմսոմոլսկայա պռավդա», «Զերկալո», «Հայաստանի Հանրապետություն», «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթեր և Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Լատվիայի, Մոնղոլիայի այլ պարբերականներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «:: ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ::ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Բորիս | YPC». ypc.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Գրադարանում. Բորիս Նավասարդյան». media.am. 2018 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բորիս Նավասարդյան Արխիվացված 2021-05-03 Wayback Machine