Երևանի մամուլի ակումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի մամուլի ակումբի խորհրդանիշը

(1995, Վահրամ Մխիթարյան)

Երևանի մամուլի ակումբ, ԵՄԱ, Հայաստանում գործող եկամուտ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն, որը միավորում է լրագրողներին, հրատարակիչներին, ԶԼՄ-ների ղեկավարներին և փորձագետներին՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից և քաղաքական հայացքներից[1]։ Ակումբի նախագահն է Արթուր Պապյանը։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի հիմնական նպատակն է՝ աջակցել ազատ, անկախ և որակյալ ԶԼՄ-ների զարգացմանը՝ նպաստելով Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին[1]։

Խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբի հիմնական խնդիրներն են հանդիսանում՝ լրագրողների խոսքի ազատության իրավունքի և տեղեկատվության մատչելիության պաշտպանությունը, աջակցել հայաստանյան և արտասահմանյան ԶԼՄ-ների և լրագրողների միջև կապեր ընդլայնման աջակցությունը, լրագրողական մասնագիտական էթիկայի ամրապնդում և նպաստել ԶԼՄ-ների ինքնակարգավորման համակարգի զարգացմանը նպաստումը, լրագրողների մասնագիտական վարպետության աճի աջակցություն՝ սեմինարների, գիտաժողովների, վերապատրաստման և այլ միջոցներով, ԶԼՄ-ներում տիրող իրավիճակի դիտարկում՝ տարբեր հետազոտությունների և մոնիտորինգների միջոցով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումը հիմնադրվել է 1995 թվականի հուլիսի 18-ին, ստանձնելով անկախ Հայաստանի Հանրապետության լրագրողների առաջին մասնագիտական միավորումը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Երևանի մամուլի ակումբի առաքելությունը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.