Բորիս Կոչկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Կոչկին
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 28, 1982(1982-08-28)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2007 Ռուսաստան Օկեան 133 (26)
2007 Ռուսաստան ՍԿԱ-Էներգիա 9 (0)
2008 Ռուսաստան Մետալուրգ (Կրասնոյարսկ) 11 (3)
2008-2009 Ռուսաստան Սմենա 32 (4)
2010-2011 Բանգլադեշ Մուկտիժոդդա Սանգսադ ԿՍ 44 (3)
2011 Ռուսաստան Բելոգորսկ սիրող․
2012 Մալայզիա Պախանգ 23 (6)
2013-2014 Ռուսաստան Բելոգորսկ սիրող․
2014 Մալայզիա ՊԲԱՊՊ
2014 Ռուսաստան Օկեան սիրող․
2017-մ․հ․ Ռուսաստան Շախտյոր-ՍՈՒԵԿ սիրող․
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բորիս Ալեքսանդրովիչ Կոչկին (ռուս.՝ Борис Александрович Кочкин, օգոստոսի 28, 1982(1982-08-28)[1], Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ֆուտբոլիստ, հարձակվող։ Նախոդկայի «Օկեան» ֆուտբոլային ակումբի սան է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Կոչկինը Նախոդկայի «Օկեան» ֆուտբոլային ակումբի սան է[2]։ 2007 թվականին խաղացել է Առաջին դիվիզիոնի «Սկա-Էներգիա» ակումբում։ 2010 թվականին տեղափոխվել է Բանգլադեշի «Մուկտիժոդդա Սանգսադ ԿՍ», որի կազմում դարձել է Բանգլադեշի առաջնության արծաթե մեդալակիր[3]։

2013 թվականին խաղացել է Պրիմորիեի երկրամասի առաջնությունում Վլադիվոստոկի «Զալիվ» թիմի կազմում[4]։ 2014 թվականին խաղացել է Մալայզիայի Երկրորդ դիվիզիոնի վերջին տեղը զբաղեցնող «PERBADANAN BEKALAN AIR PULAU PINANG FC» ակումբում[5]։ 2014 թվականին «Օկեանի» հետ միասին հաղթել է Պրիմորիեի երկրամասի առաջնությունում։ 2017 թվականին սկսել է խաղալ «Շախտյոր ՍՈՒԵԿ» ակումբում։ 2019 թվականին հաղթել է Պրիմորիեի երկրամասի մինի ֆուտբոլի վետերանների առաջնությունում Վլադիվոստոկի «Բորդո» ակումբի կազմում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Борис Кочкин: «Болельщикам хочу пожелать терпения»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  3. Борис Кочкин: Уровень 3-го дивизиона ещё далёк от чемпионата Бангладеш
  4. Профиль на сайте footballfacts.ru
  5. Наши в Европе, и не только в ней. Часть 2
  6. Серебро и бронза сборных команд Уссурийска

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]