Բովանդակություն սրբոյն Թովմայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բովանդակություն սրբոյն Թովմայի
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուարևմտահայերեն
Հրատարակման տարեթիվ1788

«Բովանդակություն սրբոյն Թովմայի» («Բովանդակությիւն սրբոյն Թովմայի»), աստվածաբան-վարդապետ Կարոլոս Րենարտոս Պիլլվարտի կրոնադավանաբանական եռահատոր աշխատությունը, եկեղեցական պատմության դասագիրք Թովմայան դպրոցների համար։ Երկրորդ հատորը հայերեն չի տպագրվել։

Լատիներենից թարգմանել են Մխիթար Սեբաստացու աշակերտները։ Առաջին և երրորդ հատորները տպագրվել են 1788 թվականին Տրիեստում՝ Մխիթարյանների տպարանում։

Առաջին հատորի տիտղոսաթերթին գրված է՝ «Բովանդակութիւն սրբոյն Թովմայի։ Յերիւրեալ ըստ օրինի արդի դպրոցաց...» [464 էջ (՞), 80, 15 x 7,6 սմ], 3-րդ հատորի տիտղոսաթերթին՝ նույնը (708 էջ, 8°, 13,7 x 7,5 սմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։