Բնակարանային տնտեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բնակարանային տնտեսություն, քաղաքների, ավանների և գյուղերի բնակչությանը սպասարկող ձեռնարկությունների և տնտեսությունների ամբողջություն, քաղաքներում ընդգրկվում է քաղաքային տնտեսության մեջ։ Զբաղվում է քաղաքների, ավանների և գյուղական վայրերի բարեկարգման՝ սանմաքրման, հարդարման, լուսավորման, ջրամատակարարման և կոյուղու, գազամատակարարման ցանցերի կազմակերպման, կամուրջների, ստորգետնյա անցումների, քաղաքային ճանապարհների շահագործման կազմակերպման, կանաչապատման, աղբափոխադրման աշխատանքներով։ Ընդգրկում է նաև հյուրանոցային տնտեսությունը՝ հյուրանոցների, կոլտնտեսային տների, քեմպինգների կազմակերպումը և շահագործումը, ՆԳՄ մասնագիտացված հրշեջ տնտեսություններն ու կամավոր հրշեջ ընկերությունները։ Բնակարանային տնտեսության զարգացումը բնութագրվում է մեկ բնակչին մատակարարվող ջրի, գազի, կանաչապատված տարածության և ընդհանուր կոմունալ ծախսերի գումարի ցուցանիշներով։ Բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ աճում է բնակարանային տնտեսության ծառայությունների պահանջը, զարգանում նրա նյութատեխնիկական բազան։ 1975 թվականին, 1965 թվականի համեմատ, ԱԱՀՄ բնակարանային տնտեսության և բնակչության կենցաղսպասարկման հիմնական ֆոնդերն աճել են 2, 2 անգամ, կազմել ժողտնտեսության ամբողջ հիմնական ֆոնդերի 4, 4%ը։ Նույն ժամանակահատվածում ՀԽՍՀ բնակարանային տնտեսության և բնակչության կենցաղսպասարկման հիմնական ֆոնդերն աճել են 2, 4 անգամ։ 1977 թվականին հանրայնացված բնակարանային ֆոնդի 91%-ը ուներ ջրմուղ և կոյուղի, 88%-ը՝ կենտրոնացված ջեռուցում, 20%-ը ՝ տաք ջրամատակարարում, իսկ 89%-ը գազիֆիկացված էր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png