Բհավերի մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)
Բհավերի մատուռ (Խնածախ)
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԽնածախ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Հիմնադրված13-րդ դար

Բհավերի մատուռ (Խնածախ)[1], Հայ Առաքելական մատուռ, որը գտնվում է Սյունիքի մարզի Խնածախ գյուղից 2կմ հարավ-արևելք։ Կառուցվել է 13-14-րդ դարերում։

Մատուռի արտաքին չափերն են 3.8X3մ, կառուցված է կապտավուն երանգի սրբատաշ բազալտով։ Մատուռի մուտքը արևմտյան կողմից է, մատուռը առանց պատուհանների է, մուտքի ձախակոմյան պատին հենված է սալքաձև խորան ունեցող սալաքար, իսկ մուտքի աջ կողմում կա օվալաձև ու տարբեր չափերի խաչքարերով հորինված խաչքար։ Մուտքի դիմաց առկա են 4 մեծ տապանաքարեր, իսկ մատուռի հարավային կողմում կան գերեզմանոցի հետքեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռի «Բհավեր» անունը եկել է բառբառի թարգմանությունից, որը նշանակում է՝ «ձեռքին բահ ունեցող»։ Մատուռի կառուցման պատմությունն, ըստ պահպանված ավանդազրույցների, վկայում է, որ այս տարածքում եղել է մի հողագործ մարդ։ Մի օր այս մարդը իր ցորենով պարկերը դրել է արևի տակ և դրանք ծածկել շորով, իսկ ինք գնացել աշխատելու։ Հողագործի մանկահասակ որդին եկել է դաշտ, ծածուկ մտել պարկերը ծածկած շորի տակ ու լուռ մնացել այնտեղ։ Երբ հայրը եկել է պարկերի մոտ, նկատել է, որ շորի տակ ինչ-որ բան շարժվում է։ Նրան թվացել է, թե դա օձ է, և բահով ուժգին հարվածել է։ Դժբախտաբար որդին մահացել է այդ հարվածից։ Հետագայում այդ նույն տեղում կառուցվել է մի մատուռ, որն էլ անվանվել է «Բհավերի»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիքի մարզի մատուռների ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. hushardzantest. «ԽՆԱԾԱԽԻ«ԲՀԱՎԵՐԻ» ՄԱՏՈՒՌ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.