Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բիրա (այլ կիրառումներ)
Բիրա, գետ Ռուսաստանի Հրեական ինքնավար մարզում։ Ամուրի ձախ վտակն է։ Կազմավորվում է Սուտարի և Փոքր Խինգան լեռնաշղթաներից սկիզբ առնող Սուտար և Կուլդար գետերի միախառնումից։ Երկարությունը 424 կմ, նավարկելի է գետաբերանից 89 կմ։ Բիրայի ափին է Բիրոբիջան քաղաքը։
Անվանումը (ռուսերեն՝ Бира́) ունի տունգուս-մանջուրական ծագում. բառացի նշանակում է «գետ»[1]։
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 79.