Բերտա Վելլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերտա Վելլին
 
Կուսակցություն՝ Q10554125?[1][2] և Rightist Party?[2]
Կրթություն՝ Nisbethska skolan?[2]
Մասնագիտություն՝ բուժքույր, քաղաքական գործիչ և խմբագիր
Ծննդյան օր սեպտեմբերի 11, 1870(1870-09-11)[3][4][5][…]
Ծննդավայր Runsten, Շվեդիա[6][7]
Վախճանի օր հուլիսի 27, 1951(1951-07-27)[8][4][5][…] (80 տարեկան)
Վախճանի վայր Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][5][2]
Թաղված Հյուսիսային գերեզմանատուն[9][5]
Քաղաքացիություն  Շվեդիա
Հայր Alrik Wellin?[5][2][6][…]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բերտա Վելլին (շվեդ.՝ Bertha Wellin, սեպտեմբերի 11, 1870(1870-09-11)[3][4][5][…], Runsten, Շվեդիա[6][7] - հուլիսի 27, 1951(1951-07-27)[8][4][5][…], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4][5][2]), շվեդ կին քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թվականի սեպտեմբերի 11-ին Թորսլունդ ծխական համայնքում։ Եղել է պետական պաշտոնյա Ալրիկ Վելլինի և նրա կնոջ` Ջենի Մելենի դուստրը։

Ֆլորենս Նայթինգեյլի մեդալ

Բերտան Ստոկհոլմի «Sophiahemmet» մասնավոր հիվանդանոցում սովորել է բժշկություն, որից հետո աշխատել է Ստոկհոլմի աղքատների օգնության ծառայությունում։ 1910 թվականին եղել է Շվեդիայի բուժքույրերի ասոցիացիայի (Svensk sjuksköterskeförening, SSF) համահիմնադիրը և խորհրդի անդամը, իսկ 1914-1933 թվականներին` կազմակերպության նախագահը։ 1920 թվականից Վելլինը եղել է Հյուսիսային Եվրոպայի բուժքույրերի կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ։ 1911 թվականից եղել է «Svensk sjukskötersketidning» ամսագրի խմբագիրը։

Բերտա Վելինը եղել է Ստոկհոլմի մի քանի հիվանդանոցային խորհուրդների անդամ։ 1912 թվականին ընտրվել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի իրավունքի անդամ, իսկ 1919 թվականին՝ դարձել առողջապահության խորհրդի անդամ։ 1921 թվականին նա դարձել է առաջին հինգ կանանցից մեկը, որոնք կանանց ընտրական իրավունքն ստանալուց հետո ընտրվել են Շվեդիայի խորհրդարանում։ Նրանց թվում եղել են Նելլի Թյուրինգը, Էլիզաբեթ Տամը և Ագդա Օստլունդը` ստորին պալատում, ինչպես նաև Քերստին Հեսսելգրենը` վերին պալատում։ Խորհրդարանում աշխատել է մինչև 1935 թվականը, այնտեղ զբաղվել է նախ և առաջ բուժքույրի մասնագիտությանը վերաբերող հարցերով։

1935 թվականին պարգևատրվել է Կարմիր Խաչի` բուժքույրերի համար բարձրագույն պարգևով` Ֆլորենս Նայթինգեյլի մեդալով։

Մահացել է 1951 թվականի հուլիսի 27-ին Ստոկհոլմում։ Թաղվել է քաղաքի հյուսիսում գտնվող գերեզմանատանը` Նորա Բեգրավնինգսփլատսենում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ann-Cathrine Haglund, Ann-Marie Petersson, Inger Ström-Billing. Moderata pionjärer: kvinnor i politiskt arbete 1900-2000. Stockholm: Sällskapet för moderata kvinnors historia. Libris 9666368. ISBN 91-631-5862-0.
  • Svenska dagbladets årsbok. Stockholm: Svenska dagbladet. 1936. sid. 22. Libris 283647.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերտա Վելլին» հոդվածին։