Բեռնուլիի հավասարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնուլիի հավասարումը խողովակաշարի երեք կետերում

Բեռնուլիի հավասարում, հիդրոդինամիկայի հիմնական հավասարումներից. կապ է հաստատում հեղուկի ստացիոնար շարժման v արագության, p ճնշման և հաշվարկի հարթությունից հեղուկի դիտարկվող տարրի և բարձրության միջև: Արտածել է Դանիել Բեռնուլին (1738)։

Ծանրության ուժերի ազդեցության տակ գտնվող հաստատուն p խտությամբ իդեալական անսեղմելի հեղուկի ստացիոնար շարժման համար Բեռնուլիի հավասարումն ունի ρ= V^2/2+p+ghρ=const տեսքը, որտեղ g-ն ազատ անկման արագացումն է: Բեռնուլիի հավասաարումն այս տեսքով արտահայտում է էներգիայի պահպանման օրենքը: Հավասարման առաջին անդամը հեղուկի ծավալի միավորի կինետիկ էներգիան է, իսկ մյուս երկու անդամների գումարը ճնշմամբ ու կշիռով պամանավորված պոտենցիալ էներգիան է: Փոփոխական խտությամբ միջավայրի համար Բեռնուլիի հավասարում զանգվածի անփոփոխելիության և վիճակի հավասարումների հետ կազմում է գազային դինամիկայի հիմքը:

Բեռնուլիի հավասարումն օգտագործվում է հիդրավլիկայում և տեխնիկական հիդրոդինամիկայում: