Բենտ Քրիստենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենտ Քրիստենսեն
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 1967(1967-01-04)[1][2] (57 տարեկան)
Ծննդավայր Կոպենհագեն, Դանիա
Հասակ 180 սանտիմետր
Դիրք հարձակվող

Բենտ Քրիստենսեն (դան․՝ Bent Christensen Arensøe[3], հունվարի 4, 1967(1967-01-04)[1][2], Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, հարձակվող հայտնի է «Բրոնդբյուում», «Կոմպոստելայում» և Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում ելույթներով։ 1992 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Ներկայումս աշխատում է որպես Դանիայի պատանեկան հավաքականի մարզիչ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստենսենն իր կարիերան սկսել է Բրյոնշոյում 1985 թվականին։ Բենտը 18 խաղում խփել է 11 գոլ և նույն տարում՝ 17 տարեկանում, տեղափոխվել շվեյցարական «Սերվետ»։ Իր առաջին մրցաշրջանում օգնել է նոր թիմին հաղթել Շվեյցարիայի Սուպերլիգան։ 1987 թվականին Քրիստենսենը վարձակալության է տրվել «Վեյլեին»[4]։ վարձակալության ժամկետի ավարտից հետո նա պայմանագիր է կնքել «Բրոնդբյուի» հետ։ Նոր ակումբի հետ չորս անգամ հաղթել է Դանիայի ֆուտբուլի առաջնությունում և նվաճել Դանիայի գավաթը։ 1991 թվականին Բենտը դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։ 1990/91 մրցաշրջանում Քրիստենսենը «Բրոնդբյուի» հետ հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ։ Նույն թվականի ամռանը տեղափոխվել է գերմանական «Շալկե 04։» Իր նոր ակումբի կազմում անցկացրած 49 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ[5]։

Քրիստենսենը 1993/94 մրցաշրջանն անցկացրել է Հունաստանի «Օլիմպիակոսում»։ 1994 թվականին պայմանագիր է կնքել իսպանական «Կոմպոստելայի» հետ։ Իսպանիայում երեք մրցաշրջանի ընթացքում Բենտը անցկացրել է 100 հանդիպում և խփել 35 գոլ։ 1997/98 մրցաշրջանը անցկացրել է թուրքական «Գանչլերբիրլինգում», որից հետո վերադարձել է «Բրոնդբյու»։ Բենտը թիմի հետ հերթական անգամ դարձել է Դանիայի չեմպիոն և նվաճել գավաթը[6]։ Ընդհանուր առմամբ, Քրիստենսենն ակումբի կազմում անցկացրել է 208 հանդիպում և դարձել 116 գոլի հեղինակ։ Բենտը նաև Դանիայի առաջնությունում ռեկորդ է սահմանել խփած գոլերի քանակով՝ 80 գոլ։ 2000 թվականին վերադարձել է հայրենի ակումբ «Բրոնդբյու», որտեղ մրցաշրջանն ավարտելուց հետո ավարտել է իր կարիերան։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Քրիստենսենը Դանիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ 1989 թվականին Մալթայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Բենտը վեց գոլ է խփել Եվրո-92-ի ընտրական փուլում։ Նա իրեն դրսևորել է որպես իսկական առաջատար խմբի իր հիմնական մրցակիցների՝ Հարավսլավիայի ֆուտբոլի ազգային հավաքականի[7] և Ավստրալիայի[8] հավաքականների հետ խաղերում՝ յուրաքանչյուր խաղում երկու գոլ խփելով։ 1992 թվականին Քրիստենսենը ընդգրկվել է ֆուտբոլի ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը և դարձել մրցաշարի հաղթող։ Մրցաշարի ընթացքում մասնակցել է Անգլիայի[9] և Շվեդիայի հավաքականների դեմ խաղերում[10]։ Բենտը վնասվածք է ստացել և ստիպված է եղել լքել խաղը, բայց նա մասնակցել է տոնական միջոցառումներին՝ կապված մրցաշարի հաղթանակի հետ[6]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

«Սերվետ»
  • Շվեյցարիայի չեմպիոն (1)՝ 1984/85
«Բրոնդբյու»

Միջազգային

Դանիա

Անհատական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «A-Landsholdspillere: Bent Christensen». haslund.info (դանիերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  4. Kvist, Jakob (1993 թ․ հոկտեմբերի 19). «Fodbold er hvid slavehandel». Ekstra Bladet (Danish).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Kamper, Anders; Stendal, Kurt (2002 թ․ սեպտեմբերի 11). «»Turbo« bliver træner</nowiki>». Berlingske Tidende (Danish).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 Rossander, Ebbe (2003 թ․ հունիսի 23). «En turbo kommer til byen». Information (Spanish).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Югославия VS. Дания 1:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1991—05—01. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  8. «Дания VS. Австрия 2:1» (ռուսերեն). allsoccer.ru. 1991—06—05. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  9. «Дания VS. Англия 0:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  10. «Швеция VS. Дания 1:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենտ Քրիստենսեն» հոդվածին։