Բենինի հանրապետություն (1967)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Republic of Benin
Բենինի հանրապետություն
 Բիաֆրա սեպտեմբերի 19, 1967 - սեպտեմբերի 20, 1967 Նիգերիա 
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բենին սիթի
Լեզու անգլերեն
Կրոն կաթոլիկություն
Իշխանություն
Պետական կարգ Հանրապետություն

Բենինի հանրապետություն (անգլ.՝ Republic of Benin), 1967 թվականին Նիգերիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ստեղծված հանրապետություն Արևմտյան Աֆրիկայում, ներկայիս Նիգերիայի տարածքում, անվանումը ստացել է մայրաքաղաք Բենին սիթիի անունից։

1967 թվականի օգոստոսի 9-ին այս տարածքը օկուպացվեց Բիաֆրայի կողմից, որի ռազմական ղեկավար նշանակվեց Ալբերտ Օկոնկվոն, իսկ նույն թվականի սեպտեմբերի 19-ին հայտարարվեց տարածքի անկախություն Նիգերիայից։

Սակայն այս հանրապետությունը գոյատևեց ընդամենը 1 օր, երբ սեպտեմբերի 20-ին Նիգերիայի զինված ուժերը գրավեցին պետության տարածքը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]