Բելգորոդի պետական տիկնիկային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգորոդի պետական տիկնիկային թատրոն
Белгородский государственный театр кукол
Տեսակտիկնիկային թատրոն և տիկնիկային թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըԲելգորոդ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1961
Գեղարվեստական ղեկավարՆ․ Ռեպինա
Կայքbgtk.org
 Belgorod State Puppet Theater Վիքիպահեստում

Բելգորոդի պետական տիկնիկային թատրոն (ռուս․՝ Белгородский государственный театр кукол), տիկնիկային թատրոն Բելգորոդ քաղաքում, ՌԴ։

Թատրոնի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնն իր գործունեությունն սկսել է Բելգորոդի Միխայիլ Շչեպկինի անվան պետական ակադեմիական դրամատիկական թատրոնում 1961 թվականին Ա․ Շիկովայի ղեկավարությամբ։ «Տիկնիկային խումբ» ինքնուրույն մշակութային հաստատության կարգավիճակ թատրոնն ստացել է 1965 թվականի նոյեմբերի 2-ին։ 1976 թ հունվարի 4-ին թատրոնն սկսեց հանդես գալ իր սեփական շենքում, որը կառուցվել էր ճարտարապետ Վ․ Լիմարենկոյի սեփական նախագծով։ Թատրոնը բաղկացած է 246 տեղանոց հանդիսասրահից, փորձասրահից և դիմահարդարման համար նախատեսված սենյակներից։