Jump to content

Բաքվի հայկական ձայնագրության դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաքվի հայկական ձայնագրության դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1912
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԲաքու

Բաքվի հայկական ձայնագրության դպրոց, երաժշտական մասնագիտական առաջին հայկական դպրոցը Անդրկովկասում։

Բաքվաբնակ քահանա Ղազարոս Հովսեփյանը 1912-ի վերջերին դիմել է կաթողիկոսին և խնդրել թույլ տալ Բաքու քաղաքում բացելու հայկական ձայնագրության և հոգևոր երաժշտության դպրոց՝ ներկայացնելով նաև այդ դպրոցի ծրագիրը։

1912-ի դեկտեմբերին կաթողիկոսի հատուկ գրությամբ Շամախու թեմի առաջնորդին կարգադրել է թույլ տալ Հովսեփյանին բացելու այդ դպրոցը[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Արարատ», 1913, թիվ 1, էջ 5։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս». էջ 448-449.