Բարություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարություն
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորԷդուարդ Գավրիլով
Սցենարի հեղինակՎասիլի Սոլովյով
ԵրաժշտությունՎենիամին Բասներ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

«Բարություն» (ռուս.՝ «Доброта»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Էդուարդ Գավրիլովը Սեմյոն Լասկինի «Բացարձակ լսողություն» (ռուս.՝ «Абсолютный слух») վիպակի մոտիվներով[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության նոր ուսուցչուհի Մարիա Նիկոլաևնա Ստուրժենցովան կարծում է, որ աշակերտների դաստիարակության հիմքը պետք է լինի բարությունը այս բառի ամենաբարձր իմաստով։ Նրա կարծիքով՝ ամենակարևորը սրտի ուղին գտնելն ու խիղճն արթնացնելն է։

Դպրոցի տնօրեն Լեոնիդ Պավլովիչ Պրոխորենկոյի դիրքորոշումը այլ է։ Գալով դպրոց այն պահին, երբ այնտեղ տիրում էր անաշխույժ մթնոլորտ, նա որոշում է ներդնել դպրոցական ինքնակառավարում, ստեղծել երեխաների ակտիվ նրանցից, որոնք վերջերս խուլիգաններ էին, ում մեջ կա, բայց սխալ են օգտագործվում կազմակերպչական տաղանդը և առաջնորդ լինելու ունակությունը։

Մեթոդիկաների տարբերությունը հանգեցնում է դպրոցի ղեկավարի եև ուսուցչուհու լուրջ տարաձայնությունների։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թամարա Սյոմինա – Մարիա Նիկոլաևնա, գրականության ուսուցչուհի
  • Լեոնիդ Նևեդոմսկի – Լեոնիդ Պավլովիչ Պրոխորենկո, դպրոցի տնօրեն
  • Նիկոլայ Կոնստանտինով – Յուրա Շչուկին
  • Վոլոդյա Զվյագին – Սերյոժա Զավյալով
  • Անդրեյ Գուսև – Պյոտր Լուկով
  • Ալինա Պոկրովսկայա – Լյուսյա, Պրոխորենկոյի կինը
  • Վալենտինա Սպերանտովա – Պրասկովյա Վասիլևնա, Յուրա Շչուկինի տատը
  • Ալեքսանդր Յանվարյովդպրոցի աշխատակից
  • Ալեքսանդր Վոկաչ – ուսուցիչ
  • Էմիլիա Միլտոն – Պավլա Վասիլևնա
  • Նիկոլայ Պարֆյոնով – Շչուկինների հարևանը
  • Նադեժդա Սամսոնովա – ուսուցչուհի
  • Դիմա Զամուլին
  • Սերյոժա Բուրցև
  • Լյուսյա Մուխինա
  • Սերյոժա Նովիկով
  • Գենա Մատվեև

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Սեմյոն Լասկին, Վասիլի Սոլովյով
  • Ռեժիսոր՝ Էդուարդ Գավրիլով
  • Օպերատոր՝ Վլադիմիր Արխանգելսկի
  • Նկարիչ՝ Օլգա Կրավչենյա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բարություն» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. «Բարություն» ֆիլմը kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]