Բարոկկո (ֆիլմ)
Բարոկկո ֆր.՝ Barocco | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | Դրամա |
Թվական | նոյեմբերի 19, 1976[1], դեկտեմբերի 8, 1976[1], ապրիլի 8, 1978[1], հուլիսի 17, 1978[1], սեպտեմբեր 1979[1], փետրվարի 29, 1980[1], հուլիսի 6, 1980[1], հունվարի 4, 1985[1], դեկտեմբերի 12, 1986[1] և նոյեմբերի 3, 1990[1] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Անդրե Տեշինե[2] |
Պրոդյուսեր | Անդրե Ժենովե և Ալեն Սարդ |
Սցենարի հեղինակ | Մարիլին Գոլդին և Անդրե Տեշինե |
Դերակատարներ | Իզաբել Աջանի Ժերար Դեպարդիե |
Օպերատոր | Բրյունո Նյուիտտեն |
Երաժշտություն | Ֆիլիպ Սարդ |
Մոնտաժ | Կլաուդինե Մերլին |
Տևողություն | 110 րոպե |
Բարոկկո (ֆր.՝ Barocco)՝ ֆրանսիական կինոֆիլմ, որի ռեժիսորը Անդրե Տեշինեն է։ «Սեզարի» եռակի մրցանակակիր (լավագույն օպերատոր, կոմպոզիտոր, երկրորդ պլանի դերասան), ներկայացված է եղել ևս 6 անվանակարգերում։ Վարձույթի է դուրս բերվել 1976 թվականի դեկտեմբերի 8-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի գործողությունները կատարվում են Ամստերդամում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում միջակ բռնցքամարտիկ Սամսոնին առաջարկվում է վարկաբեկել թեկնածուներից մեկին՝ պատմելով, թե ինչպես է նա երեխա ժամանակ բռնությունների ենթարկվել։ Այդ նույն ժամանակ մյուս թեկնածուն Սամսոնին մեծ փողեր է առաջարկում վերջինիս լռության դիմաց։ Սամսոնը որոշում է խաբել երկուսին՝ պարզապես իր սիրելիի՝ Լաուրայի հետ փախչելով արտասահման։ Նրանք պայմանավորվում են հանդիպել կայարանում, բայց Սամսոնին առևանգում և սպանում են։ Սամսոնին սպանողը, ով զարմանալիորեն նման էր Սամսոնին, սկսում է հետապնդել Լաուրային, բայց արդյունքում նրանք սիրահարվում են և միասին փախչում հալածանքներից հեռու։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժերար Դեպարդիեն այս ֆիլմում միաժամանակ երկու դեր է խաղում՝ մարմնավորելով Սամսոնին և վարձու մարդասպանին։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Արդյունք | Անվանակարգ | Ներկայացված |
---|---|---|---|---|
1977 | Սեզար | Հաղթանակ | Լավագույն օպերատոր | Բրյունո Նյուիթթեն |
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Մարի-Ֆրանս Պիզյե | |||
Ֆիլմի լավագույն երաժշտություն | Ֆիլիպպ Սարդ | |||
Առաջադրում | Լավագույն դերասանուհի | Իզաբել Աջանի | ||
Լավագույն ռեժիսոր | Անդրե Տեշինե | |||
Լավագույն մոնտաժ | Կլոուդի Մերլին | |||
Լավագույն ֆիլմ | ||||
Նկարչի լավագույն աշխատանք | Ֆերդինանդո Սկարֆիոտտի | |||
Լավագույն ձայնային մոնտաժ | Փոլ Լայնե |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարոկկո(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Բարոկկո(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|