Բարդ նյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարդ նյութ, իրար հետ քիմիական կապերով միացած տարբեր տարրերի ատոմներից բաղկացած նյութ։

Բարդ նյութը սահմանվում է նաև որպես նյութ, որի մոլեկուլները բաղկացած են տարբեր տարրերի ատոմներից։ Ի տարբերություն խառնուրդների, բարդ նյութը քիմիական ինդիվիդ է։ Քիմիական միացությունները սովորաբար բարդ նյութեր են։ Այս կամ այն անհրաժեշտ հատկություններով բարդ նյութերի (պոլիմերներ, ապակիներ, լուծվող նյութեր, ներկեր են) սինթեզումը կարևոր խնդիր է։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 313