Բասֆլեյտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բասֆլեյտա

Բասֆլեյտա (անգլ.՝ bass flute, ֆր.՝ flûte basse, գերմ.՝ Bassflöte), փողային երաժշտական գործիք, որը պատկանում է ֆլեյտաների ընտանիքին։ Այն իր կառուցվածքով ավելի մեծ է և հնչողությամբ ավելի ցածր։ Սովորական ֆլեյտայից այն մեկ օկտավա ավելի ցածր է։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել]

Բասֆլեյտան սովորական ֆլեյտայից և ալտֆլեյտայից ավելի հաստ է և ավելի երկար։ Նրա երկարությունը 146 սանտիմետր է։ Այն սովորաբար ունի կեռ ձև ունեցող խողովակ։ Նվագողը գործիքը դնում է գետնին։ Բասֆլեյտան նվագախմբում շատ քիչ է օգտագործվում և նրա հիմնական օգտագործումը ֆլեյտաների նվագախմբում է։ Իր ձայնային տեմբրով այն նման է կլառնետին: Քսաներորդ դարի կոմպոզիտորներից Գուստավ Հոլսթն է, որ այն օգտագործել է նվագախմբում իր «Մոլորակներ» ստեղծագործության մեջ։ Կան նաև այլ կոմպոզիտորներ, որոնք բասֆլեյտայի համար գրել են որոշ ստեղծագործություններ։ Դրանք են՝

  • Էննիո Մարիկոնե՝ «Սահարայի գաղտնիքը»
  • Մարիո Լավիստա՝ «Lamento a la muerte de Raúl Lavista»
  • Բիլլ Դուգլաս՝ «Կարունա»
  • Գարի Շոքեր՝ «Փոքր սոնատա մեծ ֆլեյտայի համար»
  • Մաիք Մովեր՝ «Օստինատո և Սկարեզո»:

Բասֆլեյտան օգտագործվում է նաև Մեծ Բրիտանիայի ազգային երաժշտության մեջ (հաճախ փոխարինում է ալտֆլեյտային)։