Բաո Չժաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաո Չժաո
Դիմանկար
Ծնվել է414
ԾննդավայրLianshui County, Չինաստան
Մահացել է466
ՔաղաքացիությունLiu Song dynasty
Մասնագիտությունբանաստեղծ
 Bao Zhao Վիքիպահեստում

Բաո Չժաո (չինարեն՝ 鮑照, 414, Lianshui County, Չինաստան - 466), չինացի բանաստեղծ, ապրել է Հարավային Սուն կայսրությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դունգանե քաղաքում։ Սերել է մանր պաշտոնյայի աղքատ ընտանիքից։ Ստացել է դասական կրթություն, արդեն երիտասարդ տարիքում սկսել է բանաստեղծություններ գրել։ Սկզբում ծառայել է արքայազն Լյու Ցինի մոտ, 444 թվականին վերջինիս մահից հետո՝ արքայազն Լյու Ցզյունի մոտ։ 445 թվականին տեղափոխվել է կայսր Սյաո-ուի շքախումբ։ Մահացել է 466 թվականին՝ պետությունում արյունալի անկարգությունների ժամանակ։

Գրական համբավը հասել է միայն մահից երկու դար անց՝ արդեն Թանի դարաշրջանում։ Բաոն անհասկանալի էր իր ժամանակի համար, երբ ավելի շատ գնահատում էին «նուրբ» բանաստեղծությունները։ Հետևելով յուեֆուի ժողովրդական երգերին, Բաոն ողբում էր, որ աշխարհում անարդարություն է տիրում, կարեկցում էր հասարակ ու աղքատ մարդկանց։ Գրել է նաև բանաստեղծություններ ֆու և շի ժանրերում։ 21-րդ դարում Բաո Չժաոյի ժառանգությունը կազմում է 44 յուեֆու և 86 շի, ինչպես նաև 9 ֆու և 30 գեղարվեստական գրականության շարադրություններ (վեն)։ Բաո Չժաոյի երգերը, որոնք հիմնված են յոթ բառանոց հատվածի վրա, ինչպիսիք են յուեֆուի «Տասնութ բանաստեղծություն փշոտ ճանապարհի մասին» (այլ անվանում «Ճանապարհային դժվարություններ», չինարեն՝ 拟行路难), հիմք են հանդիսացել նոր ժանրի համար և մեծ ազգեցությում են ունեցել Լի Բոյի և Դու Ֆուի ստեղծագործության վրա[1][2]։ Ֆու ժանրում Բաոյի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը «Գովերգ մոլախոտով գերաճած քաղաքի մասին»-ն է(չինարեն՝ 芜城赋), որը գրել է Գուանլին քաղաքի պատի ավերակների հիման վրա (չինարեն՝ 广陵) 450-ականների վերջին։ Այն պատկերում է քաղաքի անկման սարսափելի իրավիճակը, ցույց է տալիս մարդկային գոյության ողբերգությունը և ժամանակի անողոքությունը մարդկանց ստեղծագործությունների նկատմամբ[2]։ Այս գովերգում Բաո Չժաոն նշում է այն մագնիսները, որոնք տեղադրվել են Գուանինի դարպասի մոտ՝ զինված թշնամիներին հակազդելու համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Федоренко Н. Китайская поэзия(ռուս.) // Антология китайской поэзии / Перевод с китайского под общей редакцией Го Мо-Жо и Н. Т. Федоренко. — М.: Государственное издательство художественной литературы, 1957. — Т. 1. — С. 31.
  2. 2,0 2,1 Кравцова, 2008
  3. Примечания // Антология китайской поэзии / Перевод с китайского под общей редакцией Го Мо-Жо и Н. Т. Федоренко. — М.: Государственное издательство художественной литературы, 1957. — Т. 1. — С. 413.

Литература[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бао Чжао / Кравцова М. Е. // Духовная культура Китая: энциклопедия : в 5 т. / Гл. ред. М. Л. Титаренко; Ин-т Дальнего Востока. — М. : Вост. лит., 2008. — Т. 3. Литература. Язык и письменность. — С. 212—216. — 855 с.
  • Sur les Berges du Fleuve, choix de poèmes traduits du chinois et présentés par Michel Kuttler, éd. bilingue, Éditions de la Différence, coll. " Orphée ", Paris, 1992.