Բաշկադըքլարի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեծելազորի հարձակումը Բաշկադըքլարի ճակատամարտի ժամանակ

Բաշկադըքլարի ճակատամարտ, տեղի է ունեցել 1853 թվականի նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1 )-ին, Ղրիմի պատերազմի ժամանակ, ռուսական և թուրքական զորքերի միջև, Ալեքսանդրապոլ–Կարս ճանապարհին ընկած Բաշկադըքլար գյուղի մոտ։

Դեպի Կարս նահանջող թուրքական բանակը սերասքյար Ահմեդ փաշայի հրամանատարությամբ փորձում էր կասեցնել ռուսական զորքերի (հրամանատար գեներալ Վասիլ Բեհբութով) առաջխաղացումը։ Այնուամենայնիվ, ռուսական ուժերը (10 հազար զինվոր, 32 հրանոթ), չնայած թուրքերի թվական գերակշռությանը (36 հազար զինվոր, 46 հրանոթ) և համառ դիմադրությանը, սրընթաց գրոհով ջախջախեցին նրանց աջ թևը։ Չդիմանալով ռուսական զորամասերի գրոհին՝ թուրքերը փախուստի դիմեցին։ Ճակատամարտին մասնակցել է նաև հայերից և կովկասյան այլ ժողովուրդներից կազմված 11 հարյուրյակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 293