Բայրամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բայրամյան, հայկական ազգանուն[1]։

Կոթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ազգատոհմի ներկայացուցիչները համարվում են իշխանաց իշխան Վահրամ Զաքարյանի հետևորդները։ Գյուղ են տեղափոխվել Աբեյի սարի հյուսիսարևմտյան կողմում գտնվող Զաքարյանների տներ գյուղից։ Հնում` 12֊13֊րդ դդ. նրանց են պատկանել Գագ, Գավարզին և Տավուշ բերդերը։ Վահրամ նահապետի մահից հետո, երբ հայկական բնակավայրերի վրա ուժեղացել են մոնղոլների ճնշումները, իսկ հայ իշխանական տները թուլացել, սպառել են ուժերը, Վահրամյանները չեն կարողացել վերականգնել ո՜չ իրենց` անկում ապրող իշխանությունը, ո՜չ էլ այդ իշխանության կենտրոն Գագա բերդը։ Մոնղոլների և թուրքմենների հալածանքից խուսափելու համար նրանց նպատակահարմար են գտնում տեղափոխվել ավելի անվտանգ վայր` Կոթի, որը այդ տարածաշրջանի ամենամեծ, ամենաապահով բնակավայրն էր և ուներ իր սեփական զինված ուժերը։ Իսկ բերդը մնում է լքված ու անբնակ, և պարսպի պատերն աստիճանաբար խարխլվում ու փլվում են։ Գյուղացիները նրանց սիրով ընդունում են, բնակատեղ հատկացնում գյուղի արևելյան մասում։ Նահապետ Վահրամի անունովգյուղացիները նրանց անվանում են Վահրամյան (Վահրամանց)։ Հետագա դարերի ընթացքում այս ազգատոհմի անունը հնչյունափոխվում է. Վահրամյանը դառնում է Բայրամյան։

Որպես հնագույն ազգատոհմ` այն նույնպես ունեցել է ճյուղավորումներ։ Բայրամյաններից են ճյուղավորվել Հարությունյանները և Խաչատրյանները[2]

Ազգանունը կրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տիգրան Ավետիսյան, Հայոց ազգանունների բառարան, Ե., 2010, էջ 44:
  2. Ամիրխանյան, Յուրա (2022 թ). ԿՈԹԻ. էջեր 271֊272. ISBN 9789939865959.
  3. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 574։
  4. 4,0 4,1 Հանրագիտական բառարան, Ե., 2016, էջ 291-292։
  5. Գրական տեղեկատու, Ե․, 2023, էջ 52։