Բալլադ սեղանի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալլադ սեղանի մասին
Տեսակմուլտֆիլմ
Ժանրերգիծանք
ՌեժիսորՄիխայիլ Կալինին և Ռոման Դավիդով
ՍցենարիստԱլեքսանդր Բեզիմենսկի
ՀնչյունավորումԻգոր Իլյինսկի և Ալեքսանդր Բեզիմենսկի
Բեմադրող նկարիչՌոման Դավիդով
ԵրաժշտությունԴավիդ Լվով-Կոմպանեեց
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1955

«Բալլադ սեղանի մասին» (ռուս.՝ «Баллада о столе»), 1955 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում նկարահանված խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Ռեժիսորներ Միխայիլ Կալինինը և Ռոման Դավիդովը նկարահանել են[1] մուլտֆիլմը մեծերի համար բյուրոկրատիայի մասին։ Մուլտֆիլմի սցենարի հեղինակը խորհրդային բանաստեղծ Ալեքսանդր Բեզիմենսկին է, ով գեղարվեստական ընթերցանության վարպետ Իգոր Իլյանսկու հետ համատեղ կատարել է մուլտֆիլմի հնչյունավորումը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը ներկայացնում է երգիծական պատմություն փոքրիկ աշխատողի մասին, որի պաշտոնը բարձրացնում են իր եռանդի և համեստության համար։ Դառնալով որոշակի հաստատության ղեկավար՝ հերոսը միանգամից փոխվում է, աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ դառնում է ավելի կոպիտ, ոչ մեկին չի թողնում իր շքեղ կահավորված աշխատասենյակ, իսկ իսկական աշխատանքային գործունեությունը փոխարինում է բյուրոկրատական քաշքշուկով։ Բայց դա երկար չի տևում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը հայտնի է դարձել որպես Ռոման Դավիդովի ռեժիսորական նորամուտ, որը հետագայում նկարահանել է խորհրդային ամենահայտնի մուլտֆիմերից մեկը՝ «Մաուգլին»։ Միխայիլ Կալինինը դրանից առաջ գրել էր «Անծանոթ ձայն» (1949) մուլտֆիլմի սցենարը, որը նույնպես ունի երգիծական բովանդակություն։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ականների կեսերին Ռ. Դավիդովի ֆիլմերում՝ («Բալլադ սեղանի մասին» (1955), «Գնդիկ Բոքոնիկ» (1956) և այլն) կիրառություն է գտնում շարժումների փոփոխման ծավալային փուլերի պատրաստումը («ծավալային փոխադրում»)։ Այդ ժամանակ ծավալային մուլտֆիլմերի արտադրությունը կատարվում էր արդեն բավական բարձր մակարդակի վրա. այդ մասին վկայում են այնպիսի հայտնի ռեժիսորների աշխատանքներ, ինչպիսիք են Վլադիմիր Դեգտյարյոը («Կախարդական ջրհորը», 1956, «Չտեսնված գեղեցկություն», 1958), Անատոլի Կարանովիչը և Ռոման Կաչանովը («Սիրահարված ամպը», 1959), Ռոման Դավիդովը («Գնդիկ Բոքոնիկ», 1956, «Երեք արջերը», 1958)։

— Գեորգի Բորոդին, Կինոստուդիա «Սոյուզմուլտֆիլմ». Պատմական համառոտ ակնարկ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наталия Венжер. Роман Давыдов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Георгий Бородин: "Киностудия «Союзмультфильм» Краткий исторический обзор" Արխիվացված 2016-03-05 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]