Բալասաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բալասաններ (հուն․՝ βάλσᾶμον– անուշահոտ խեժեր), բնական նյութեր, որոնք պարունակում են եթերային յուղեր և նրանց մեջ տարրալուծված խեժեր, անուշահոտ միացություններ և այլ բաղադրամասեր։ Բալասանների մի մասը բույսերի բնականոն նյութափոխանակության արդյունք է և պարունակվում է միջբջջային տարածություններում կամ կեղևային ուղիներում, իսկ մյուսները բույսերում առաջանում են ախտաբանական պրոցեսների ընթացքում։ Ազոտ չպարունակող օրգանական նյութեր են՝ դառը, օշարականման, ջրում գրեթե չեն լուծվում, լավ լուծվում են օրգանական որոշ լուծիչներում (սպիրտ, եթեր, քլորոֆորմ, բենզին)։ Ունեն հականեխիչ, տեղական գրգռիչ, խորխաբեր և միզամուղ հատկություններ։ Բժշկական պրակտիկայում առավել կիրառական են բևեկնը, կոպայան բալասաններ, կանադական բալասաններ, վինիլինը և այլն։ Բալասաններ օգտագործում են նաև պարֆյումերիայի, լաքերի արտադրության մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 227
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալասաններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալասաններ» հոդվածին։