Բալաբան (լեռ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալաբան (այլ կիրառումներ)
Բալաբան
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԷրզրումի մարզ

Բալաբան, լեռ Թուրքիայում, Էրզրումի նահանգում, Բայազետ քաղաքի մոտ։ Այսպես է անվանվել 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից սկսած։ Թշնամու կողմից պաշարված քաղաքին օգնության եկած գեներալ Ա. Տեր-Ղուկասովի զորքերն այս լեռան վրայից թմբկահարությամբ ազդարարեցին իրենց ժամանումը՝ պաշարվածներին ուրախացնելու համար։ Հենց այս լեռան ստորոտներում բացվող ձորի բարձրադիր ափին է գտնվում Բայազետի բերդը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 550 — 992 էջ։