Բազմածաղկունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազմածաղկունություն

Բազմածաղկունություն, բազմաբերություն, ռեմոնտանտություն (ֆր.՝ remontant վերաբարձրացում, վերածաղկում), 1 վեգետացիայի ընթացքում բույսի կրկնակի կամ բազմակի ծաղկումն ու պտղաբերումը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտվում է հանգստի կարճ փուլ ունեցող բույսերի (ցիտրուսայիններ, գեղազարդիչ թփուտներ (բազմածաղկուն վարդենի, թեյավարդ, եղրևանումի քանի տեսակներ)), հատապտուղների (մորենու, ելակի, գետնաելակի մի քանի սորտեր), ծաղկավոր բույսերի (բեգոնիա մշտածաղկավոր, անծերի, վառվռուկ, լոբելիա) մոտ։ Բազմածաղկունություն հազվադեպ նկատվում է նաև թզենու, տանձենու և բալենու մոտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։