Արցախի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի համալսարան
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1997
ՀիմնադիրԱրցախի պետական համալսարան
ԳրասենյակՍտեփանակերտ, Ադրբեջան

«Արցախի համալսարան», Արցախի պետական համալսարանի պաշտոնաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1997 թվականից Ստեփանակերտում (1994 թվականին մի քանի համար տպագրվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համալսարան» անվանումով, խմբագիր՝ Արտակ Ղուլյան)։ Խմբագիրներ՝ Գրիգոր Դանիելյան, Սեյրան Բալայան։

Լուսաբանում է համալսարանի գիտակրթական կյանքը, ուսանողության մարզամշակութային առօրյան, անդրադառնում է միջհամալսարանական կապերին, համալսարանում կազմակերպվող գիտաժողովներին։ Տպագրում է բուհի շնորհալի ուսանողների գրական գործերից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։